Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է իր հետ կապված «բացահայտմանը»
Zham.am-ի զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է:
-Տիկի՛ն Զոհրաբյան, երկու օր է՝ որոշ կայքերում մի տեսանյութ են պտտեցնում, ուր դուք զրուցում եք Իշխան Զաքարյանի հետ: Եվ ձեր խոսքերի պատառիկներից եզրահանգումներ են անում, թե դուք վերջինիս հետ ինչ-որ բան եք պայմանավորվում:
-Անկեղծ ասած` ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարել թաքուն, թիկունքից դարանակալած մեկի կողմից գաղտնալսված` մեր մասնավոր զրուցից կիսատ-պռատ հատվածները մեկնաբանելը, քանզի դա համարում եմ նվազագույնը ոչ պրոֆեսիոնալիզմ` չխոսելով հարցի էթիկական կողմի մասին: Բայց քանի որ նույն տիրոջից սնվող երեք թերթ եւ մի քանի կայքեր շարունակում են այս անհեթեթությունը քննարկել, հարգելով իմ այն լրագրող գործընկերներին, ովքեր թիկունքից եւ թաքուն մասնավոր զրույցներ չեն գաղտնալսում, ասեմ, թե ինչի մասին է խոսքը: Այո, ես` որպես ԲՀԿ խմբակցութթյան քարտուղար, կարող եմ Վերահսկիչ պալատի նախագահի հետ զրուցել թե՛ միջանցքում, թե՛ աշխատասենյակում` քննարկելով ցանկացած հարց: Եվ, այո՛, ես ու պարոն Զաքարյանը զրուցում էինք մեր խմբակցության դիրքորոշման մասին: Ես բառացիորեն ասել եմ հետեւյալը. «Քվեարկության ժամանակ մեր խմբակցության դիրքորոշումը լինելու է դրական, սակայն դա որեւէ կապ չունի, եւ ես մի քանի սուր հարցեր եմ տալու»:-Այսքանը: Ու միայն անառողջ երեւակայությունը կարող է սա համարել սենսացիա կամ պայմանավորվածություն:
-Տիկի՛ն Զոհրաբյան, այդուհանդերձ, չե՞ք փորձել կոնկրետ այդ կայքի լրագրողից, որը տարածել է այդ դրվագը, պարզել, թե նա ի՞նչ իրավունք ունի մարդկանց թիկունքից գաղտնալսելու:
-Ո՛չ, եւ չեմ էլ պատրաստվում: Պարզապես կան մեկ-երկու թերթեր ու կայքեր, որոնց ես կտրականապես որեւէ հարցազրույց կամ մեկնաբանություն չեմ տալիս, այդ կայքին եւս այսուհետ որեւէ հարցի վերաբեարյալ որեւէ կարգի մեկնաբանություն չեմ տալու: Որովհետեւ, որպես նաեւ նախկին լրագրող, ինձ համար անչափ կարեւոր է լրագրողական պրոֆեսիոնալիզմը: Ես երբեք դեմ չեմ առողջ եւ փաստարկված քննադատությանը եւ միշտ պատրաստ եմ տեղին քննդաատությունից հետեւություն անել: Սակայն լրագրողական պրոֆեսիոնալիզմի եւ էթիկայի բացակայությունը լրագրության մեջ ինձ համար կտրականապես անընդունելի է:

Zham.am