Նաիրա Զոհրաբյանը Ղարաբաղի խնդրի և ընտրական զրահատեխնիկայի մասին
Անդրադառնալով ՀՀ–ի կողմից ԼՂՀ–ի ճանաչմանը վերաբերող «Ժառանգության» ներկայացրած օրինագծին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ ԱԺ ամբիոնը հայրենասիրության մրցավազքի հարթակ չէ։
–Մենք երկրի ներսում քաղաքական ուժերի միջև բազում տարաձայնություններ ունենք, բայց մեկ հարցում բոլորը միակամ են՝ Արցախի հարցում։ Դրա շուրջ էժանագին շոուներ սարքելը, կուսակցական կամ քաղաքական դիվիդենտներ քաղելու համար, ուղղակի անթույլատրելի է։ Սա այն հարցը չէ, որ սոցիալական մի խմբի մոտ ազգի հերոս կարգվես։ Նման արկածախնդրության արդյունքում մենք միջազգային հանրությանը կկորցնեինք որպես դաշնակից, իսկ Մինսկի խումբը ոչ թե կմտներ փակուղի, այլ կտապալվեր։ Արկածախնդրությունը չի կարող լինել հերոսություն,–ԱԺ ելույթների ժամին հայտարարել է Ն. Զոհրաբյանը։
Միաժամանակ, նա հավելել է, որ պատերազմից խուսափելու ճանապարհը պատերազմին միշտ պատրաստ լինելն է, իսկ պատերազմին կարող է պատրաստ լինել ուժեղ տնտեսություն ունեցող ժողովրդավարական պետությունը։
–Ա՛յս մասին պետք է մտածեն, ոչ թե Արարատ քաղաքում մի փոքր առավելության հասնելու համար մարտի հանեն իրենց ողջ ընտրական զրահատեխնիկան,–եզրափակել է նա։

7or.am