Լրահոս

12.11.2013 18:58


Արամ Մանուկյանը կառավարությանը մեկ շաբաթ է տվել

Արամ Մանուկյանը կառավարությանը մեկ շաբաթ է տվել

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կառավարությունից պահանջում է մեկ շաբաթվա ընթացքում պատասխանել իր հարցմանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա դիմել էր կառավարությանը՝ ռուսական գազի ներկրման պայմանագիրն իրեն տրամադրելու հարցով։ Վեց ամիս հետո նրան տրամադրվեց գազի նոր գինը ձևավորող՝ 2013թ. մարտի 29-ի համաձայնագիրը, որը մաս է կազմում 2008թ. պայմանագրի:

–Բայց հիմա պարզ է, որ հարցը գնալով խճճվում է, խորհրդավոր է դառնում, -այսօր ԱԺ–ում հայտարարել է Ա. Մանուկյանը և պահանջել իրեն տրամադրել «մեծ պայմանագիրը»։

–Կառավարությունը հարցի վերաբերյալ պատասխանեց՝ քանի որ խոսքը առևտրային պայմանագրի, Կառավարությունը պետք է «Հայռուսգազարդի» հետ համաձայնություն ստանալուց հետո միայն տրամադրի պարզաբանումը: Քանի որ հարցը վերաբերում է ՀՀ սեփականությանը, և այստեղ նաև սուվերենության խնդիր կա, և հարցը վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին և արտադրողներին, պահանջում եմ, որպեսզի կառավարությունը մեկ շաբաթվա ընթացքում պատասխանի իմ հարցմանը, -ասել է Ա. Մանուկյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը