ՀԱԿ խմբակցության ղեկավար. «Սա սպառնում է դառնալ առճակատման նոր պատճառ»
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ ՀԱԿ–ը միանում է կենսաթոշակային բարեփոխումների օրենքի կիրառությունը հետաձգելու քաղաքացիների պահանջին, և արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն է տեսնում։
2014թ. հունվարի 1–ից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5%–ի չափով պարտադիր վճարումներ պետք է կատարեն: Լ. Զուրաբյանն ընդգծել է, որ օրենքի այդ դրույթը սպառնում է դառնալ իշխանությունների հետ հասարակության առճակատման նոր պատճառ:
–Կուտակային հիմնադրամներին պարտադիր վճարումները ոչ այլ ինչ են, քան կառավարության կողմից «մոգոնված»՝ ժողովրդի ունեզրկման ևս մեկ գործիք, նախ որովհետև նման դրույթը ոտնահարում է քաղաքացիների իրավունքը՝ տնօրինելու իրենց սեփականությունը, և երկրորդ՝ քանի որ երկրում ստեղծված անառողջ քաղաքական և տնտեսական կլանաօլիգարխիկ համակարգի պայմաններում հնարավոր չէ որևէ հավատ ընծայել իշխանության հովանավորչությամբ ստեղծվող կուտակային հիմնադրամների նկատմամբ,–ասել է Լ. Զուրաբյանը:

7or.am