Լրահոս

12.11.2013 17:33


Մինչև 20 տարի ազատազրկում Ռուսաստանը տարանջատելու կոչերի համար

Մինչև 20 տարի ազատազրկում Ռուսաստանը տարանջատելու կոչերի համար

Այսպիսի պատժամիջոց են սահմանել Ռուսաստանը տարանջատելու կոչեր հնչեցնելու համար «Եդինայա Ռոսիյա» և «Սպռավեդլիվայա Ռոսիյա» կուսակցություններն իրենց օրինագծում: «Российскя газета»-ն հաղորդում է, որ Գենադի Զյուգանովը դեռ հոկտեմբերին պատրաստվում էր ներկայացնել նմանատիպ օրինագիծ, սակայն նրա գործընկերները շտապեցին: Այս բավականաչափ խիստ պատիժը նախատեված է համացանցում և ԶԼՄ–ում անջատողականության հանրային կոչեր հնչեցնելու համար: Օրինագծի մշակման հիմք է հանդիացել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի փորձը: Մինչ այդ իրավապաշտպանները թերահավատորեն էին մոտենում այս օրինագծին, քանի որ նմանատիպ երևույթները պատժելու համար ՌԴ քրեական օրենսգիրքը ունի բազում նախատեսված հոդվածներ, և նրանց հարկավոր չէ ևս մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը