Լրահոս

12.11.2013 20:10


Լատվիական սեյմը Գարի Կասպարովին քաղաքացիություն չի տրամադրի

Լատվիական սեյմը Գարի Կասպարովին քաղաքացիություն չի տրամադրի

Գարի Կասպարովի պահանջը լատվիական սեյմին՝ իրեն քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ, օրենքին չի համապատասխանում: Կասպարովի դիմումը չի համապատասխանում քաղաքացիության մասին օրենքի 11-րդ հոդվածին, համաձայն որի՝ նրան պետք է հատուկ արժանիքների համար քաղաքացիություն շնորհվեր: Ըստ «Regnum»-ի՝ նա նաև պետք է ներկայացներ մի շարք փասթաթղթեր, որոնք չի ներկայացրել: Հետագայում քաղաքացիություն ստանալու համար նա պետք է ունենա բոլոր անհրաժեշտ փասթաթղթերը, կամ առնվազն 10 պատգամավոր պետք է ներկայացնի նրան քաղաքացիություն շնորհելու նախաձեռնություն:

Նշենք, որ աշխարհի շախմատի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը դիմել էր լատվիական խորհրդարանական կուսակցությունների խմբակցություններին իրեն քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: Շախմատիստը հայտարարել է, որ իրեն հաճելի է հետևել Լատվիայի հաջողություններին, որը, նրա կարծիքով, դարձել է առաջադեմ ժողովրդավարական պետություն:

Այս խորագրի վերջին նյութերը