Քաղաքական

12.11.2013 15:39


ԲՀԿ–ական պատգամավոր. «Պատերազմ կարող են հրահրել տնտեսության վիճակը և արտագաղթի ցուցանիշները»

ԲՀԿ–ական պատգամավոր. «Պատերազմ կարող են հրահրել տնտեսության վիճակը և արտագաղթի ցուցանիշները»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը Հայաստանի կողմից այս պահին ԼՂՀ–ի ճանաչման հարցն արհեստական է համարում։

–Այս խնդիրը չկա հայաստանյան քաղաքական ուժերի և Հայաստանի հասարակության օրակարգում։ Անկեղծորեն չգիտեմ, թե ինչո՞ւ այսօր այս հարցը բերվեց օրակարգ, բայց կարծում եմ՝ ճիշտ ժամանակին չի բերվել,–ասել է Վ. Հովհաննիսյանը։

ՀՀ ԱԺ պատգամավորներից ոմանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի կողմից ԼՂՀ–ի ճանաչումը կնպաստի պատերազմական գործողությունների վերսկսմանը։ ԲՀԿ–ական պատգամավորը ևս չի բացառում, բայց կոչ է արել ավելի անկեղծ լինել։

–Իմ խորին համոզմամբ՝ պատերազմական գործողություններ կարող են հրահրել Հայաստանի տնտեսության վիճակը և արտագաղթի ցուցանիշները։ Ուշադի՛ր հետևեք։ Ալիևի և Ադրբեջանի հռետորաբանությունը սաստկացավ, շատ հաճախ սկսեց անցնել դիվանագիտական նորմերը այն պահից սկսած, երբ Հայաստանի տնտեսությունը սկսեց արձանագրել վատ ցուցանիշներ։ Այն պահից, երբ Հայաստանի արտագաղթի ցուցանիշները դարձան շատ վատ, ադրբեջանցիները դարձան ավելի ագրեսիվ և կոշտ։ Եթե մենք սա չընդունենք, կլինենք կիսաազնիվ մեր առաջ,–ասել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը