Լրահոս

12.11.2013 15:17


ՀՀ ԱԺ–ն քննարկում է ԼՂՀ–ն ճանաչելու օրինագիծը

ՀՀ ԱԺ–ն քննարկում է ԼՂՀ–ն ճանաչելու օրինագիծը

Այս պահին ՀՀ խորհրդարանը քննարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի կողմից ճանաչելու օրինագիծը։ Այն արդեն երկրորդ անգամ ներկայացնում է «Ժառանգությունը», և ինչպես պնդել է այդ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ԼՂՀ–ի ճանաչումը չի նպաստի պատերազմի վերսկսմանը։

–Ադրբեջանը պատերազմական գործողություններ կսկսի միայն այն ժամանակ, երբ դրան պատրաստ լինի,–ասել է Զ. Փոստանջյանը։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ պնդել է, որ «Ժառանգության» առաջարկած նախագիծը նպաստո՛ւմ է պատերազմի վերսկսմանը.

–Դուք առաջարկում եք նոր օրակարգ, նոր իրավիճակ, որը չի կարելի սադրել։

Ի դեպ, Արտաքին հարցերի հանձնաժողովն օրինագծին դրական եզրակացություն չի տվել։

Նախագծին իր բացասական վերաբերմունքն է արտահայտել նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

–Ստատուս քվոն կպահպանվի այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանում խելք չհավաքեն և չդադարեցնեն միլիտարիստական հայտարարությունները։ Խնդիրը նրանում չէ, որ մենք վախեցած ենք պատերազմից։ Ցանկացած առողջ մարդ չի ձգտի պատերազմի, եթե դա չի բխում քո հայրենիքի պաշտպանության անհրաժեշտությունից։ Ճանաչումը լավ առիթ է Ադրբեջանի համար ձերբազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից։ ՀՀ ԱԺ–ն չպետք է նպաստի դրան,–ընդգծել է Շ. Քոչարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը