Վահե Հովհաննիսյան. «Արարատում կար «Բարգավաճ Հայաստան» և պետական մեքենա՛ մրցակցություն» (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հյուրընկալվելով «Էպիկենտրոն»–ի տաղավարում՝ հայտարարել է, որ Արարատի քաղաքապետի ընտրությունը վերջակետ դրեց քաղաքական պսեվդոմրցակցության մի փուլի։
–Արարատում, մեծ հաշվով, չկար ԲՀԿ–ՀՀԿ մրցակցություն։ Կար «Բարգավաճ Հայաստան» և պետական մեքենա՛ մրցակցություն։ Եվ սա ավարտվեց 50/50 համամասնությամբ։ Այս առումով սա մի ընտրություն էր, որը մտածելու, խորհելու և որոշումներ կայացնելու տեղիք է տալիս։ Այո՛, մեկ կուսակցության համար շատ դժվար է պայքարել պետական մեքենայի դեմ և տանել հաղթանակ։ Պետական մեքենան օգտագործում է ողջ պետական ռեսուրսը, և հասարակությունը տեսավ, թե ինչ կատարվեց Արարատում։ Այնտեղ մոբիլիզացվել էր ողջ պետական մեքենան՝ երկրի առաջին դեմքերից մինչև տեղական նշանակության չինովնիկներ,–ասել է Վ. Հովհաննիսյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանում վերացել է քաղաքական մրցակցությունը։ Քաղաքական ուժ և պետական մեքենա մրցակցությունը փոխելու ընդամենը միակ ձևը մոբիլիզացիան է, քաղաքական դաշտի կոնսոլիդացիան։
–Միայնակ հնարավոր չի լինելու փոխել։ Մի բան կուզեմ նշել՝ քաղաքական ուժերից ԲՀԿ–ն պաշտոնապես ստացել է միայն ՀԱԿ–ի աջակցությունը, և ես պաշտոնապես շնորհակալություն եմ հայտնում ՀԱԿ–ին այս ընտրություններում քաղաքական աջակության համար,–նշել է ԲՀԿ–ական պատգամավորը։
Վ. Հովհաննիսյանը լավատես է, քանի որ Արարատ քաղաքի օրինակը ցույց տվեց՝ կա 50% բնակչություն, որը պատրաստ է պայքարել իր իրավունքների համար, և այդ 50%–ին ո՛չ հնարավոր է կաշառել, ո՛չ էլ վախեցնել։
–Մյուս կողմից, մենք ունենք 50% ընտրող, որն ասում է՝ ես գնամ, վերցնեմ 5 հազարը, բայց դու արի, իմ իրավունքների, իմ արժանապատվության համար, իմ սոցիալական անարդարությունների դեմ պայքարի։ Հիմա առջևում ընտրություններ չկան, և եթե հայաստանյան քաղաքական դաշտն իրոք ուզում է փոփոխությունների հասնել, նժարը՝ 50/50 հարաբերակցությունը, պետք է փոխի։ Պետք է ամենօրյա ռեժիմով աշխատել ընտրողի հետ, որ կաշառքի այդ 5 հազար դրամը քո մյուս 5 տարվա փակուղին է։ 2 տարի առաջ իրականությունը շատ ավելի մռայլ էր։ Այսօր մենք արդեն եկել ենք 50/50–ի։ Ես, իրոք, լավատես եմ. 4000–ից ավելի ձայնը որ ստացավ ԲՀԿ–ն ա՛յս պայմաններում, շատ լավ ցուցանիշ է,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am