Արարատում երեկ տեղի ունեցածը խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի «նավը» ակնհայտորեն սուզվում է, և նա փորձում է բոլոր «անցքերը» փակել, որտեղից ջուր կարող է հոսել: Նա հասկանում է, որ Արարատի, օրինակ, ցեմենտի գործարանը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության համար (մի կողմ թողնենք հարցը, թե ինչ է մնացել տնտեսությունից), բայց ամեն գնով խեղդեց ժողովրդական կամքի արտահայտումը ընտրությունների միջոցով` «խփելով» ՀՀԿ-ի հաղթանակը Արարատում: Խնդիրն այն է, որ չկա հենարան Սարգսյանի համար, չկա հենք, ում վրա կարելի է հույս դնել: Օրինակ՝ Քոչարյանի ժամանակ, անկախ այդ ժամանակաշրջանի քաղաքական համակարգի առավելություններից ու թերություններից, կար թիմ, փոխադարձ վստահություն, նավը գերհզոր շարժիչ չուներ, բայց հաստատ ծակ չէր:
Սերժ Սարգսյանի «նավը» ակնհայտորեն սուզվում է

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից