Ստեփան Դանիելյան. ««Նամակ գրողներին պետք է հանրային լեգիտիմ պատճառ սրի տակով անցնելու համար»»
«Նախագահը» գիտի, որ իրավունք չունի միջամտել դատական գործընթացին, իսկ նամակ գրող «մտավորականները» դեռևս այդ տարրական իրավական գիտելիքները չունեն: Նրանք խնդրանքով դիմում են թագավորին, որպեսզի փոխի Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը: Զորի Բալայանն ունի նամակ գրող արժանի փախարինողներ: Սակայն և՛ նամակ գրողները գիտեն, և՛ «հարգելի նախագահը» գիտի, որ դատավորը «լսել» է մեսիջը: Ո՞րն էր այս ամենի նպատակը: «Նախագահի» նպատակը այն էր, որ իրեն ճանաչեն նախագահ, դիմեն խնդրանքով, այսինքն՝ անցնեն սրի տակով և մնան պարտքի տակ: Նամակ գրողներին պետք է հանրային լեգիտիմ պատճառ սրի տակով անցնելու համար: Ամենատխուրն այն է, որ իրենց հետ սրի տակով տանում են նաև Վարդան Պետրոսյանին, ով «մտավորականներին» ոչինչ չի խնդրել: Միաժամանակ, սրի տակով են անցկացնում բոլոր նրանց, ովքեր զմայլված են «մտավորականների» մարդասիրական ինքնազոհողությունով: Սա էր ողջ բեմադրության իմաստը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից