Լրահոս

11.11.2013 15:48


«Գենդերային» օրինագիծն ԱԺ օրակարգում չի ընդգրկվել

«Գենդերային» օրինագիծն ԱԺ օրակարգում չի ընդգրկվել

ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը այսօր կայացած ԱԺ նիստում հայտարարել է, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին» օրինագիծը հանրության մեջ սխալ է ընկալվել, իսկ «գենդեր» բառը թյուրիմացության պատճառ է դարձել: Նա նաև նշեց, որ ՕԵԿ խմբակցությունն առաջարկել է օրինագծից հանել «գենդեր» եզրույթը և փոխարինել «սեռ» կամ հանրության համար ընդունելի այլ բառով:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ինքն ու իր գործընկեր Էլինար Վարդանյանը նույնպես հանդես են եկել «գենդեր» բառը «կանանց և տղամարդկանց իրավահավասարություն» տերմինով փոխարինելու առաջարկով, սակայն կառավարությունը մերժել է, ինչի պատճառով ԲՀԿ–ն դեմ է քվեարկելու օրինագիծը օրակարգում ընդգրկելուն:

Բիշարյանի այն կոչին, թե յուրաքանչյուրը պետք է քվեարկի սեփական հայեցողությամբ, ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հակադարձել է. «Զարմանում եմ, տիկի՛ն Բիշարյան, հանձնաժողովում օրինագիծը քննարկելիս Դուք հայտարարեցիք, որ պետք է դեմ քվեարկել, իսկ այժմ փոխեցիք դիրքորոշումը»:

Արդյունքում օրինագիծն օրակարգում չի ընդգրկել:

Այս խորագրի վերջին նյութերը