Քաղաքական

11.11.2013 15:41


Նաիրա Զոհրաբյան. «Քաղաքական կամք է անհրաժեշտ իրական գանձագողերի ձեռքը բռնելու համար»

Նաիրա Զոհրաբյան. «Քաղաքական կամք է անհրաժեշտ իրական գանձագողերի ձեռքը բռնելու համար»

ՀՀ ԱԺ–ն քննարկում է Իշխան Զաքարյանին Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում երկրորդ անգամ նշանակելու հարցը։ Նրա թեկնածությունը խորհրդարանին էր ներկայացրել Սերժ Սարգսյանը։

Ինչպես ընդգծել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՎՊ–ի բացահայտումներն ինչ-որ մի օղակում ընդհատվում են։

–Խոսվում, ասվում է, բայց պատասխանատվության են ենթարկվում կատարողները: Ի դեպ, պետք չէ անընդհատ բերել Վազգեն Խաչիկյանի օրինակը։ Նրան, թերևս, պետք է դարձնել թանգարանային էքսպոնատ։ Խաչիկյանը կմնա որպես եզակի նմուշ,-ասել է Ն. Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ նախ և առաջ քաղաքական կամք է անհրաժեշտ իրական գանձագողերի ձեռքը բռնելու համար։

Ն․ Զոհրաբյանը հայտարարել է նաև, որ ՎՊ–ի նախկին բացահայտումները կառավարության համար ընդամենը ֆիկցիա էին, ուղեղի մորմոք.

–Այս անգամ էլ կներկայացվեն աղմկահարույց փաստեր, բայց ինչ-որ օղակում գործընթացը կընդհատվի։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ Իշխան Զաքարյանից հետաքրքրվել է երաշխիքների մասին, որ իշխանական վերին օղակներից ճնշում չի գործադրվել, մանավանդ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Զաքարյանի հասցեին հնչեցված դատափետումները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը