Լրահոս

11.11.2013 15:00


Ռուբեն Բաբայան. «Արդարադատությո՞ւն, թե՞ դաժան վերաբերմունք»

Ռուբեն Բաբայան. «Արդարադատությո՞ւն, թե՞ դաժան վերաբերմունք»

Այսօր կայացած ասուլիսին մտավորականները հանդես են եկել բաց նամակ-երաշխավորագրով՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն, որտեղ պահանջում են անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանքը նրա առողջական և հոգեբանական ծանր վիճակի պատճառով: Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը շեշտել է, որ իրենք չեն պահանջում չդատել Պետրոսյանին, այլ պահանջում են փոխել խափանման միջոցը:

«Վարդան Պետրոսյանն այն մարդը չէ, որը կխուսափի պատասխանատվությունից, նա անձամբ նշել է այդ մասին: Նա հայտարարել է, չէ՞, որ պատասխանատու է ամեն ինչի համար: Մենք ի՞նչ ենք սպասում արդարադատությունից` արդարադատությո՞ւն, թե՞ դաժան վերաբերմունք»,- ասել է Ռ. Բաբայանը՝ հավելելով, որ այսօր դերասանի հետ նման կերպ վարվելը շատ հեռու է արդարադատությունից: Բաբայանը նաև խոսել է քննիչի փոփոխման անհրաժեշտությունից.

«Մենք չենք ուզում մեկ մարդու միջոցով կարծիք կազմել մեր այսօրվա դատական համակարգի վերաբերյալ, և եթե իրենք էլ չեն ուզում, թող ապացուցեն դա և քննիչին պատասխանատվության ենթարկեն: Ի՞նչ է նշանակում՝ մարդը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ քննիչը նրան ասում է՝ դերասան ես, մեյմունություն ես անում»։

Թատերագետ Արա Խզմալյանն էլ նշել է, որ Վարդան Պետրոսյանն այն մտավորականն է, ով համընդհանուր հասարակական հուսահատության ժամանակ հազարավոր մարդկանց ժպիտ է պարգևել, և մենք այսօր նրա հանդեպ բարոյական պարտավորություն ունենք: Նրա խոսքերով՝ իրավական մարմինը դերասանի հետ այնպես է վարվում, կարծես նա ամենավտանգավոր մարդը լինի հանրապետությունում, մինչդեռ մարդիկ օրերով սպառնալիքներ կարող են հնչեցնել, իսկ երկրում անվտանգություն, ասես, չլինի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը