Տնտեսական

11.11.2013 14:22


Առաջին ընթերցմամբ ընդունվեց պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրինագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրինագիծը

Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրինագիծը։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Կոնգրեսը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, թե ԲՀԿ-ն կողմ է, որ 160 հազար պետական ծառայողների աշխատավարձը բարձրանա, սակայն դեմ է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը: Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու օրինագծին`առանց որակումներ տալու։ Օրինագծին դեմ հանդես եկավ նաև «Ժառանգությունը»։ Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց, որ ինքը ձեռնպահ է քվեարկելու, իսկ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ դեմ ։

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ ՀՅԴ-ն կողմ է այս օրինագծին, քանի որ բարձրանալու է շուրջ 160 հազար պետական ծառայողների աշխատավարձը:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 69 «կողմ», 31 «դեմ», 6 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը