Սայաթ–Նովայի բնակիչները պառկել են ձողերի վրա՝ խոչընդոտելով բանվորների աշխատանքը
Այսօր՝ ժամը 12:00-ի սահմանում, Սայաթ–Նովա 10 և 12 շենքերի բակ են եկել 25-30 բանվոր բազմահարկի շինարարությունը վերսկսելու համար: Աշխատողները փորձում են ձողեր տեղադրել, իսկ հավաքված հարակից շենքերի բնակիչները պառկել են ձողերի վրա՝ խոչընդոտելով նրանց աշխատանքը: Ոստիկանները շղթա են կազմել ու բնակիչներին թույլ չեն տալիս մոտենալ բանվորներին։
Նշենք, որ Սայաթ–Նովա 10 և 12 շենքերի բնակիչները դեմ են «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի կողմից այդ տարածքում բարձրահարկի կառուցմանը՝ նշելով, որ այն ապօրինի է կառուցվում, չի համապատասխանում անվտանգության նորմերին։ Բնակիչներնունեն նաև ԱԻՆ-ի համապատասխան եզրակացությունը, ըստ որի՝ բազմահարկը վտանգում է հարակից շենքերի սեյսմակայունությունը։