Գրիգոր Աթանեսյան. «Նպաստեցիք Հայաստանի հետագա քայքայմանը»
Երեկ լուռ հետևում էի Արարատում տեղի ունեցած ընտրություններին: Ոչինչ չէի ուզում գրել, ասեցի՝ լավ, տեսնեմ, թե վերջում ինչ է լինելու: Տեսա: Եվ ահա մի քանի դիտարկումեր իմ տեսածից. 1.Ակնհայտորեն տեղեկատվական սով կար. ընդամենը 2-3 կայքից էի կարողանում տեղեկություններ գտնել ընտրությունների ընթացքի մասին, էլ չեմ ասում էն մասին, որ հեռուստատեսությունն ընդհանրապես մոռացել էր, որ երկրում ընտրություններ կան: 2. Անհասկանալի էր ոստիկանության պահվածքը: Ավելի ճիշտ` այն ամբողջությամբ տեղավորվում էր սերժական տրամաբանության մեջ, դրա համար անընդունելի էր և անհասկանալի օրենքով առաջնորդվող քաղաքացու համար: Մի խոսքով, ոստիկանությունը ամբողջությամբ պաշտպանում էր ոչ թե օրենքը, այլ ապահովում գործող ռեժիմի թեկնածուի ձայները (դե չասեմ, որ նորմալ մարդու ուղեղում չի տեղավորվում, թե ինչու քաղաքացին պետք է նկարի քվեաթերթիկը որպես «հուշ», իսկ ոստիկանությունն էլ դրա վրա աչք փակի): 3. Կար մի ստվար զանգված, ով ինչ-որ կոպեկների համար գնաց ու քվեարկեց ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Դե ինչ, ապրե՛ք, սիրելիներս, դուք միայն ամրապնդեցիք Սերժի դիրքերը և նպաստեցիք Հայաստանի հետագա քայքայմանը, ինչպես նաև ձեր ընտանիքների կյանքի որակի վատթարացմանը, ձեր երեխաների ապագայի անորոշությանը: Մի խոսքով, ապրե՛ք, որ նորից գնացիք ու վաճառվեցիք: Ու հետո մի՛ դժգոհեք երկրի վիճակից, քանի որ դուք դժգոհելու իրավունք չունեք, հենց դուք եք նպաստել էն ամենին, ինչ կատարվում է: Դրա համար բերաններդ փակե՛ք ու սուս ու փուս նստե՛ք տեղերդ:
Գրիգոր Աթանեսյան. «Նպաստեցիք Հայաստանի հետագա քայքայմանը»
Երեկ լուռ հետևում էի Արարատում տեղի ունեցած ընտրություններին: Ոչինչ չէի ուզում գրել, ասեցի՝ լավ, տեսնեմ, թե վերջում ինչ է լինելու: Տեսա: Եվ ահա մի քանի դիտարկումեր իմ տեսածից.
1.Ակնհայտորեն տեղեկատվական սով կար. ընդամենը 2-3 կայքից էի կարողանում տեղեկություններ գտնել ընտրությունների ընթացքի մասին, էլ չեմ ասում էն մասին, որ հեռուստատեսությունն ընդհանրապես մոռացել էր, որ երկրում ընտրություններ կան:
2. Անհասկանալի էր ոստիկանության պահվածքը: Ավելի ճիշտ` այն ամբողջությամբ տեղավորվում էր սերժական տրամաբանության մեջ, դրա համար անընդունելի էր և անհասկանալի օրենքով առաջնորդվող քաղաքացու համար: Մի խոսքով, ոստիկանությունը ամբողջությամբ պաշտպանում էր ոչ թե օրենքը, այլ ապահովում գործող ռեժիմի թեկնածուի ձայները (դե չասեմ, որ նորմալ մարդու ուղեղում չի տեղավորվում, թե ինչու քաղաքացին պետք է նկարի քվեաթերթիկը որպես «հուշ», իսկ ոստիկանությունն էլ դրա վրա աչք փակի):
3. Կար մի ստվար զանգված, ով ինչ-որ կոպեկների համար գնաց ու քվեարկեց ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Դե ինչ, ապրե՛ք, սիրելիներս, դուք միայն ամրապնդեցիք Սերժի դիրքերը և նպաստեցիք Հայաստանի հետագա քայքայմանը, ինչպես նաև ձեր ընտանիքների կյանքի որակի վատթարացմանը, ձեր երեխաների ապագայի անորոշությանը:
Մի խոսքով, ապրե՛ք, որ նորից գնացիք ու վաճառվեցիք: Ու հետո մի՛ դժգոհեք երկրի վիճակից, քանի որ դուք դժգոհելու իրավունք չունեք, հենց դուք եք նպաստել էն ամենին, ինչ կատարվում է: Դրա համար բերաններդ փակե՛ք ու սուս ու փուս նստե՛ք տեղերդ:
Գրիգոր Աթանեսյան