Կարծիք

11.11.2013 12:47


Արմեն Միքայելյան. «Սաշիկը լրիվ իրավունք ունի ...»

Արմեն Միքայելյան. «Սաշիկը լրիվ իրավունք ունի ...»

Երեկ Արարատում ավարտվեցին հերթական «ընտրությունները»։ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ հերթական անգամ տոկոս խփեցին:

Ուզում եմ անդրադառնալ «Տիգրան Մեծի ժողովրդին»: Մենք կարանք լավ պարծենանք մեր ծովից ծով Հայաստանով, բայց էսօր էս ազգը երևի թե Սերժից ավելի լավ «նախագահի» աժանի էլ չի ու Տիգրան Մեծի հետ էլ հեչ կապ չունի այլևս:

Սերժը հոգնեց արդեն էս ժողովրդին կթելով, ճնշելով, բայց մարդիկ մեկ ա՝ գնում են, սուս ու փուս իրենց 5000–10000–ը վերցնում ու Սերժին ծախվում:

Երեկվա դեպքերից հետո Սաշիկը լրիվ իրավունք ունի Արարատ քաղաքի բոլոր տներում կարմիր գիծ անցկացնի ու մարդկանցից իրենց իսկ տուն մտնելու համար փող վերցնի: Իսկ Երևանում իշխանությունները իրավունք ունեն 150–ի տեղը երթուղայինների գինը 1000 դրամ դարձնեն:

Ես լավ հասկանում եմ, որ Սերժի անմիջական ղեկավարությամբ է հնարավոր «տոկոս խփել», բայց դե էտ «տոկոս խփելու» համար մարդ ա պետք, ու Սերժը էտ մարդկանց առավ: Ու առնելուց հետո ինչ ուզի՝ էտ էլ կանի:

Երեկվա կատարվածում նաև քաղաքական ուժերն են մեղավոր, որովհետև չգործեցին իրենց հնարավորությունների իրական չափով: Նաև մեղավոր են նրանում, որ մինչև հիմա Սերժի ուղերձը չեն ընկալել, ու չեն ուզում հասկանան, որ էս մարդը «դոբռիով» դաժե կակոյ-նիբուձ մարզային քաղաք չի հանձնի:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը