Մեկնաբանություն

11.11.2013 12:10


Բդեշխոկրատիայի առանձնահատկությունները և դրա դեմ պայքարի մեթոդները (տեսանյութ)

Բդեշխոկրատիայի առանձնահատկությունները և դրա դեմ պայքարի մեթոդները (տեսանյութ)

Արարատի ընտրությունները ցույց տվեցին այն միտումները, որոնք առկա են Հայաստանում։ Այսպես կոչված լիսկաներին փոխարինելու են գալիս տեղական նշանակության բդեշխները՝ նեոլիսկաները, որոնց վրա դրված է տոկոս «խփելու» ֆունկցիան։ Դրա դիմաց նեոլիսկաները ստանում են իրենց «ջեբի շներին» տեղական բդեշխիկ նշանակելու իրավունքը։ Այդպիսով հաստատվում է բդեշխոկրատիա։

Սերժ Սարգսյանը տոտալ պատերազմ է հայտարարել Հայաստանի հանրությանն ու փորձում է կյանքի կոչել «մեկ օլիգարխի տնտեսության» մոդելը, որի պայմաններում նեոբոլշևիկյան քաղաքական համակարգ է ձևավորվելու Հայաստանում, ինչն էլ հետագայում կբերի մեր երկրի կործանմանը։ Բայց այդ ամենը, բնականաբար, չի հետաքրքրում Սերժին։ «Իշխանության ղեկին մնալու ամեն օրը փող է» թեմայով նա մնալու է աթոռին անգամ Հայաստանի կործանման գնով։ Այնպես որ, միամտություն է կարծելը, թե նա խոհեմություն կունենա և համապատասխան քայլեր կանի։

Նեոլիսկաների (արամայիսգրիգորյաններ, ավշարիարայիկներ և այլն) միջոցով Սերժը վարչական ռեսուրսն է փորձում կենտրոնացնել, «տիրացու» վարչապետը նրա «ատկատի» գործիքն է, կճոյանների միոջոցով նա «հոգևոր» տեսք է տալիս նեոբոլշևիզմին, «դհոլների» միջոցով պայքարում է քաղաքական հակառակորդների (ԲՀԿ, ՀԱԿ) դեմ, իսկ «անկախ» լրատվամիջոցների («1in.am», «lragir.am» և այլն) օգնությամբ փորձում է «գաղափարական» տեսք տալ «մուտիլովկեքին» և քարոզչական պայքար մղել իր վերահսկողությունից դուրս գտնվողների դեմ։

Ահա՛ սերժական բդեշխության առանձնահատկությունները։ Այդ համակարգի դեմ այլևս պետք է պայքարել ոչ ստանդարտ մեթոդներով։ Ասված է՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։ Կամ, ժողովրդական խոսքի համաձայն, խոտորնակին խոտորնակ։

Բռնությանը դիմադրելը և բռնապետությունը տապալելը ժողովուրդների բնական իրավունքն է։ Մեթոդների ընտրության հարցում էլ կոմպլեքսներ պետք չէ ունենալ։ Սերժը հենց այդ կոմպլեքսների վրա է խաղում և մնում աթոռին։

ՀՀԿ ղեկավարը խաղասեղանին է դրել Հայաստանի ճակատագիրը։ Հետևաբար, հակազդեցության բոլոր քայլերն ընդունելի են և լեգիտիմ։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Կից տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է Արարատի մարզպետի եղբայր և երեկ կայացած «ընտրություններում» տոկոս «խփելու» գործն իր ուսերին վերցրած Արայիկ Գրիգորյանը հավաքել շտաբն ու նշում «հաղթանակը»։

ՀՀԿ–ական «հաղթած» թեկնածու Հայկը «մեխի գլուխի» ֆունկցիա է կատարում և մի կողմ քաշված՝ հետևում է «օրվա հերոսի» խոսքին, քանզի շատ լավ գիտի, որ դրածո է։

Ներկաները նշում են, որ ինչ արել են, լավ են արել։

Ուշադի՛ր դիտեք տեսանյութերը և կհամոզվեք, որ գործ ունենք հայերեն լեզվով խոսող օկուպանտների հետ։ Իսկ դա նշանակում է, որ պետք է հակահարվածը համարժեք լինի։

Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ ահաբեկիչների ու օկուպանտների հետ չեն բանակցում։

Այս խորագրի վերջին նյութերը