Լրահոս

11.11.2013 19:21


Կրոնական հակամարտություններն աշխարհում ամենավտանգավոր սպառնալիքներից են

Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջաֆադ Զարիֆը հայտարարել է, որ սուննիների և շիաների միջև տարաձայնությունները ժամանակակից աշխարհի անվտանգությանը սպառնացող գլխավոր վտանգներից են:

Նրա խոսքերով՝ որոշ երկրներ, իրենց անհեռատես քաղաքական շահերից ելնելով, բարդացնում են իրավիճակը: Սիրիան, Իրաքը, Պակիստանն այն երկրներն են, որտեղ բախումներն ավելի հաճախ են տեղի ունենում: Ըստ նախարարի՝ միջկրոնական բախումները մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև ամբողջ աշխարհի համար: Հիշեցնենք, որ միայն Իրաքում այս տարի կրոնական հակամարտությունների հետևանքով 6500 խաղաղ բնակիչ է զոհվել:

Այս խորագրի վերջին նյութերը