Կամբոջիայի ոստիկանությունն սկսել է ջունգլիներում թաքնված Պոլոնսկու որոնումները
Ինչպես տեղեկացնում է «Россия 24»–ը, Կամբոջիայի ոստիկանությունն սկսել է ռուս ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկու որոնումները։ Վերջինիս փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը РИА «Новости» գործակալությանը հայտնել է, որ ներկայումս գործարարը թաքնվում է ջունգլիներում։
Որոնումներին մասնակցում են ոստիկանության զինված աշխատակիցներ, որոնք 3 ռազմանավակով շարժվել են Պոլոնսկուն պատկանող կղզիներից մեկը։ Ըստ Կարաբանովի՝ ոստիկանության սեփական աղբյուրներից տեղեկանալով այդ մասին՝ Պոլոնսկին անմիջապես լքել է կղզին և այժմ թաքնվում է ջունգլիներում։
Նշենք, որ Ռուսաստանում Պոլոնսկին մեղադրվում է Մոսկվայում «Կուտուզովյան մղոն» բնակելի համալիրի համար ներդրում կատարած անձանցից 5,7 մլրդ ռուբլի գողանալու մեջ։ Վերջին շրջանում Պոլոնսկին գտնվել է Կամբոջայում, որտեղ նույնպես հասցրել է աղմկահարույց պատմության կենտրոնում հայտնվել. ըստ տեղի իշխանությունների տվյալների՝ նա խմած վիճակում ընկերների հետ զբոսանավի պահոցում փակել է անձնակազմին, իսկ այնուհետև ստիպել նավաստիներին նետվել ջուրը և լողալով հասնել ափ։