Լրահոս

11.11.2013 08:33


Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ քննարկում Ստեփանակերտում

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ քննարկում Ստեփանակերտում

2013թ. նոյեմբերի 9-ին երևանյան «Դեմոկրատիայի դպրոց» ՀԿ նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում տեղի ունեցավ քննարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները թեմայով: Բանախոսներն էին «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը, միջազգայնագետ Անդրիաս Ղուկասյանը և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Բանախոսներն անդրադարձան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տարածաշրջանային և լոկալ նոր իրողությունների ներքո, ինչպիսինն են Մաքսային միություն մտնելու ՀՀ իշխանությունների քայլերը և դրան հաջորդած զարգացումներն Երևանում: Քննարկմանն ակտիվորեն մասնակցեցին և իրենց կարծիքը հայտնեցին նաև ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, քաղաքագետ Անուշ Ղավալյանը, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս Դավիթ Կարաբեկյանը, ղարաբաղյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը:

Քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ հարկավոր է ուժեղացնել ղարաբաղյան հասարակությունը՝ որպես կարգավորման ամենաառանցքային սուբյեկտ, որը սակայն դուրս է մնացել այսօր ընթացող կարգավորման գործընթացից: Այս ամենը հատկապես կարևորվում է նոյեմբերի վերջին սպասվող Ալիև-Սարգսյան հանդիպման ֆոնին:

Քննարկումը Ստեփանակերտում կազմակերպելուն օգնել էր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

Այս խորագրի վերջին նյութերը