Ուշագրավ է եւ միաժամանակ գուցե ակնկալելի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը. «2015 թվականին ընդառաջ մեր աշխատանքները շարունակվում են և վերջին փուլում են։ Մեր պահանջն է, որպեսզի հայերը դուրս գան Արցախից։ Սպասում ենք զարգացման այդ հարցում։ Եթե իրականացվի, և սահմանը կբացենք, և երկաթգիծը կգործարկենք, և հարաբերությունները կզարգացնենք։ Սակայն ցանկանում ենք սա անել Ադրբեջանի հետ համատեղ»:
Հայտարարության առաջին նախադասությունը արդեն հայ մարդու համար մտաբերում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին Անկարայի կազմակերպելիք գործողությունները: Խաղաղասիրական բնույթի, Հայաստանի հետ կապերի բարելավման միտող, մթնոլորտը հանդարտեցնող խաբկանքի քայլ, որ իբրեւ թե հարաբերությունների բնականոնացում է ենթադրում եւ այդ պարունակում Հայաստանն է ապաշրջափակում։
Թուրք առաջին դիվանագետն այն տպավորությունն է թողնում, որ այս ուղղությամբ բանակցություններ են տարվում. եւ ոչ միայն տարվում են, այլ դրանք գտնվում են վերջին հանգրվանում: Ուր որ է անցակետը կբացվի, եւ ամեն ինչ կբնականոնանա: Եթե…. Այս դրական փուչիկը պայթում է, երբ վերստին գլուխ է ցցում նախապայմանային քաղաքականությունը: Խաղաղասիրական այս գործողությունը կիրականանա, եթե հայերը հեռանան արցախյան տարածքներից: Եւ իհարկե այս նոր զարգացումները տեղի կունենան միայն Ադրբեջանի համաձայնությամբ:
Այս բլեֆը անշուշտ ունի իր շաժառիթային տրամաբանությունը: Որոշ ուղենշային իմաստ փոխանցելուց բացի` հարյուրամյակի շեմին Անկարայի ձեռնարկելիք քայլերին, Դավութօղլուի այս ուշագրավ հայտարարությունը իր մեջ պարփակում է դիտարկելի այլ կետեր եւս: Հայաստանի ապաշրջափակումը, երկաթգծի գործարկումը եւ հարաբերությունների բնականոնացումը պատրաստ թղթածրար է, որը գտնվում է վերջնական համաձայնության փուլում: Եթե մի կողմից հարաբերությունների բնականոնացման պատրվակային նախապայմանականությամբ է բացատրվում համաձայնության վերջնականացման արգելակումը, մյուս կողմից սակայն մեկնաբանվում է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումը տեղի չի ունենում Բաքվի պատճառով: Սա այն ուղերձն է, որ Անկարան ուղարկում է այս ձեւով ոչ միայն հայկական կողմին, այլ նաեւ «եղբայր Ադրբեջանին», Եւրամիությանը եւ ընդհանրապես միջազգային ընտանիքին: Այն բոլորին, ովքեր իրենից պահանջում են բացել անցակետը: Միաժամանակ նրան, ով պահանջում է չբացել, մինչեւ որ իր հարցը չլուծվի:
Անցակետի բացման (ան)հավանականության այս բարձրաձայնումը առնչակից չի առաջացրել կողմերի խանդավառությունը։ Նույնիսկ լրատվական-մեկնաբանական մակարդակում դիտարժան հրապարակումների չենք հանդիպել մինչ այժմ ռուսական կամ եւրոպական մամուլում: Ոչ միայն չի խանդավառվել, այլ թվում է, թե մտահոգվել է Բաքուն այս հարցով: Ի՞նչ երաշխիքի հիման վրա են բանակցությունները հասել վերջնակետի: Եթե հայկական ուժերը չեն հեռացել արցախյան տարածքներից եւ եթե այդ ուղղությամբ Անկարան որեւէ հանձնառություն չի ապահովել, ապա ինչո՞ւ են շարունակվել եւ վերջնական փուլ հասել բանակցությունները:
Ավելի ուշ, Թուրքիայի ԱԳՆ-ի քարտուղար Լեւենթ Գհումրուքջուն այս հայտարարությանն իբրեւ արձագանգ հայտնել է. «Մեր երկիրը բազմիցս ասել է, որ տարածաշրջանային համագործակցության զարգացման համար յուրաքանչյուր քայլ բարձր է գնահատում, Ադրբեջանի գրավումը դադարեցնելուն զուգահեռ»: Իսկ ադրբեջանական apa.az-ը, հաստատում էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն հայ-թուրքական սահմանի բացման մասին հայտարարություն չի կատարել:
Միայն այն փաստը, որ նման մի հերքում օրինաչափորեն պետք է գար Թուրքիայի ԱԳՆ-ից եւ ոչ թե ադրբեջանական լրատվամիջոցից, խոսում է արդեն ադրբեջանական անհանգստության մասին:
Փաստորեն անհանգստությունն ակնհայտ էր: Թուրքիայի ԱԳՆ-ն պարտավորվում է երկրորդ անգամ հստակեցնելու, որ շրջանառության մեջ դրված լուրերը անցակետի բացման հավանականության մասին սխալ չեն:
Բաքվի անհանգտությունն ու մտահոգությունը կարող են անտեղի լինել, եթե կառչած մնանք քաղաքական բլեֆ ի տեսությանը: Ի վերջո, Անկարան անցակետ կբացի կամ փակ կպահի բացառապես իր շահերից մեկնած, թեկուզ առաջադրելով Բաքվի համաձայնությունը: Բայց անտեղի չի լինի հիշել մի քանի օր առաջ շրջանառության մեջ դրված այն լրատվությունը, որի համաձայն Անկարան խուսափում էր Ադրբեջանի կառավարության աջակցությամբ «Խոջալու» այգում կառուցված թանգարանը , «խոջալուի թանգարան» անվանելուց:
Սրանք բոլորը, իրենց հերթին: Կարեւորն այն է, որ հարյուրամյակի նախաշեմին Անկարան նման «խաղաղասիրական» գործողություններ ձեռնարկելու նախանշեր է ցուցադրում։ Նման բեմադրություններ պիտի ակնկալել. ընդհուպ մինչեւ Անկարա-Երեւան արձանագրությունների վերակենդանացում:
Խաղաղասիրական բլեֆ` 100-ամյակի նախաշեմին

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր