Լրահոս

10.11.2013 20:13


Խոշոր վթար Հայաստանի երկաթգծում. այրվել են բենզինով լի վագոնները (տեսանյութ)

Խոշոր վթար Հայաստանի երկաթգծում. այրվել են բենզինով լի վագոնները (տեսանյութ)

Երկաթգծի Դալարիկ–Քարակերտ հատվածում գծից դուրս են եկել բեռնատար վագոնները, որոնք տեղափոխում էին բենզին և ցորեն։

Վթարի հետևանքով այրվել են բենզինով լի մի քանի վագոններ։ Հրդեհի բռնկումից միայն մի քանի ժամ անց է հնարավոր եղել մարել կրակը։ Վնասի չափերը ճշտվում են։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ վագոնները դուրս են գալիս գծերից ու ստեղծվում է արտակարգ իրավիճակ։

Որքան էլ Հարավկովկասյան երկաթուղու ներկայացուցիչները պնդում են, թե իրենք ներդրումներ են անում՝ արդիականացնելու համար երկաթուղու համակարգը, միևնույն է այդ պնդումները մնում են թղթի վրա։ Փոխարենը հսկայական չափերի հասնող աշխատավարձ են ստանում ՀԿԵ–ի կառավարիչները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը