Արարատում իրենց դիմապատկերներով տարբեր մարդիկ են փայլատակել. ԲՀԿ-ականների մեկնաբանությունը
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ այս պահին Արարատի տեղամասերում ընտրողների հոսքը համեմատաբար հանդարտվել է: «7օր»-ին նա փոխանցել է, որ ավելի վաղ ժամերին կուտակումներ էին լինում:
-Ինչ-որ մարդիկ, ովքեր անընդհատ իրենց դիմապատկերներով փայլատակում էին տարբեր տեղամասերի շրջակայքում՝ ներս ու դուրս անելով, սկսեցին ավելի քիչ երևալ, կամ, թերևս, չերևալ՝ վստահված անձանց, անկախ դիտորդական առաքելություն իրականացնողների ջանքերի շնորհիվ,-նշել է նա՝ ավելացնելով, որ այս պահին յուրաքանչյուր ընտրատեղամասում 1000 ավելի մարդ է մասնակցել քվեարկությանը.
-Ակնհայտ մի բան եմ նկատել՝ օրենքով չարգելված, բայց անտրամաբանական կազմակերպչական աշխատանքներ էին տեղի ունենում տեղամասից դուրս: Արդյունքում, տեղամասերի առջև կուտակումներ էին առաջանում,-քվեարկությանը մասնակցելու մարդկանց ակտիվ հոսքն էլՏ. Ուրիխանյանն այսպես է մեկնաբանել:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն էլ, ով ողջ օրվաընթացքում 18/4 ընտրատեղամասում է, «7օր»-ին ասել է, որ ժամը 17:30-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է մոտ 1200 ընտրող:
-Առավոտյան կուտակումներ եղան, դրանք կանխվեցին, ամեն ինչ արեցինք, որ քվեարկությունն անցնի նորմալ պայմաններում: Մեր տեղամասում նաև տեղի ունեցավ առանց կնիքի քվեաթերթիկով քվեարկություն, որը կանխվեց, արձանագրվեց և անվավեր ճանաչվեց,-ասել է Վ. Բաբայանը՝ ավելացնելով, որ քվեարկության ողջ ընթացքին գնահատական կարող է տալ դրա ավարտից հետո միայն:
Արարատում իրենց դիմապատկերներով տարբեր մարդիկ են փայլատակել. ԲՀԿ-ականների մեկնաբանությունը
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ այս պահին Արարատի տեղամասերում ընտրողների հոսքը համեմատաբար հանդարտվել է: «7օր»-ին նա փոխանցել է, որ ավելի վաղ ժամերին կուտակումներ էին լինում:
-Ինչ-որ մարդիկ, ովքեր անընդհատ իրենց դիմապատկերներով փայլատակում էին տարբեր տեղամասերի շրջակայքում՝ ներս ու դուրս անելով, սկսեցին ավելի քիչ երևալ, կամ, թերևս, չերևալ՝ վստահված անձանց, անկախ դիտորդական առաքելություն իրականացնողների ջանքերի շնորհիվ,-նշել է նա՝ ավելացնելով, որ այս պահին յուրաքանչյուր ընտրատեղամասում 1000 ավելի մարդ է մասնակցել քվեարկությանը.
-Ակնհայտ մի բան եմ նկատել՝ օրենքով չարգելված, բայց անտրամաբանական կազմակերպչական աշխատանքներ էին տեղի ունենում տեղամասից դուրս: Արդյունքում, տեղամասերի առջև կուտակումներ էին առաջանում,-քվեարկությանը մասնակցելու մարդկանց ակտիվ հոսքն էլ Տ. Ուրիխանյանն այսպես է մեկնաբանել:

7or.am