Քաղաքական

10.11.2013 17:47


Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել ՀԱԿ-ին

Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել ՀԱԿ-ին

«Բարգավաճ Հայաստան» խորհրարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց Հայ Ազգային Կոնգրես կուսակցությանն ու բոլոր այն ուժերին, որոնք որոշում ընդունեցին սատարել Արարատի քաղաքապետի ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածու Սամվել Բարսեղյանին: Այս մասին տեղեկացնում է lur.am-ը:

Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով Արարատի քաղաքապետի ընտրությունների կարևորությանը հայտարարեց. «Ցանկացած ընտրություն, որտեղ հաղթում է ժողովրդի քվեն, շատ կարևոր է երկրի ապագայի համար` անկախ նրանից, թե հարյու հոգանոց գյուղական համայք կլինի, թե համապետական ընտրություններ: Այնտեղ որտեղ կհաղթի ժողովրդի քվեն, դա կլինի հաղթակ հանուն Հայաստանի Հանրապետության: Որտեղ կպարտվի ժողովրդի քվեն, կհաղթի ընտրակաշառքը, կհաղթի բիրտ ուժը, հերթական հարված կլինի Հայաստանի Հանրապետության թիկունքին, դե թող մտածեն»

Հ.Գ. Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը և ՀՅԴ-ն որոշեցին չպաշտպանել թեկնածուներից ոչ մեկին, բայց ընտրատարածքներում շրջայց կատարած iLur-ի թղթակցին տեղացիները հայտնել են, որ հանձնաժողովներում Ժառանգության և ՀՅԴ-ի տեղերում նշանակվել են Հանրապետական կուսակցության անամներ, կամ ՀՀԿ-ի կողմնակիցներ:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը