Գյումրիում գնացքի վագոնները դուրս են եկել ռելսից, շրջվել և բռնկվել
Նոյեմբերի 10-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում գնացքի վագոնները դուրս են եկել ե/գ ռելսից, շրջվել և բռնկվել:
Ճշտվել է, որ պատահարը տեղի է ունեցել ե/գ 2808 կմ-ի 1-3 ուղեհատվածում՝ Դալարիկ-Քարակերտ երկաթուղային կայարանամեջում:
Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:
«Մասիս» ե/գ կայարանից դեպքի վայր է մեկնել շոգեքարշ, իսկ «Գյումրի» ե/գ կայարանից՝ հրշեջ-գնացք:
Պարզվել է, որ Գյումրի-Մասիս երթուղու գնացքի 4 բենզատար ցիստեռն դուրս են եկել գծերից, շրջվել և բռնկվել:
Այնուհետև պարզվել է, որ գնացքի 34 վագոնից 6-ը բեռնված է ցորենով, 15 ցիստեռներ՝ բենզինով , 11 դատարկ բեռնատար վագոններ և 2 վագոն բեռնված փայտակոճերով:
Պատահարի հետևանքով 5 ցիստեռն դուրս են եկել ռելսերից, շրջվել և բռնկվել, իսկ 1-ը՝ այրվում է ե/գ ուղու վրա:
Դեպքի վայր ժամանած շոգեքարշը հրդեհի վայրից հեռացրել է 18 վագոն, որոնցից 9-ը՝ բենզատար ցիստեռն:
«Գյումրի» ե/գ կայարանից դեպքի վայր ժամանած շոգեքարշը հեռացրել է մնացած 10 վագոններից 9-ը (1 վագոնը դուրս եկած էր գծից):
Հրշեջ-գնացքը իրականացրել է հովացման աշխատանքներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.33-ին, մարվել՝ 06.04-ին: Ամբողջությամբ այրվել է 4 ցիստեռն, 2-ը՝ մասամբ և ե/գ մոտ 100 մ երկարության վրա` փայտակոճեր:
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ ՕԿՎ պետ փ/ծ գ-տ Ա. Ցոլակյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ. Գյոզալյանը, Արմավիրի ՄՀ և ՏԱՏ պետ Ավագյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վալկոն, անվտանգության գծով տեղակալ Հակոբյանը, գլխավոր ինժեներ Եդիգարյանը:

Դեպքի մասին տեղեկացվել է ՊՀ և ՏԱՏ պետը: