ՀՀ Ազգային ժողովը մայիսի 18-ին ընդունեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 1-ից։ Օրենքի ընդունումը հասարակություն շրջանում տարբեր կերպ ընդունվեց՝ ստանալով տարբեր մեկնաբանություններ։ ՀՀ Ազգային ժողովում օրենքին դեմ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցությունը՝ նշելով, թե ապահովագրման ծախսերը քաղաքացու ուսերին ավելորդ բեռ են։
Այսպիսով, ի՞նչ է ԱՊՊԱ-ն «и с чем его едят?»։ ԱՊՊԱ-ով ապահովագրվում է այն քաղաքացիական պատասխանատվությունը, որը բխում է տուժած անձին ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ պատճառված անձնական վնասներից (տուժողի առողջությանը պատճառված վնասներ, տուժողի առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած եկամուտ, տուժողի մահվան դեպքում ժառանգներին և շահառուներին վճարվող գումար, ուղևորին պատճառված անձնական վնասները' անկախ նրա կարգավիճակից) և գույքին պատճառված վնասներից (տուժողի ավտոմեքենայի վնասվածք, ոչնչացում, կորուստ, ճանապարհների, դրանց արհեստական կառույցների, կահավորանքի, շինությունների վնասվածք, ոչնչացում, կորուստ):
ԱՊՊԱ-ն պարտադիր է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, վարձակալի և ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծողների համար: Ընդ որում, եթե անձն ունի մի քանի մեքենա, ապա ԱՊՊԱ պայմանագիր պետք է կնքվի յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար:
Ապահովագրավճարի վրա ազդում են հետևյալ ռիսկային գործոնները՝ տրանսպորտային միջոցի տեսակը, տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակը, տրանսպորտային միջոցի վարորդի տարիքն ու վարորդական ստաժը, տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը միայն մարդատար տեսակների համար:
ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների նվազագույն և առավելագույն սահմանաչափերը հետևյալն են՝ Հիմնական ապահովագրավճար.
նվազագույնը 31 848 ՀՀ դրամ,
առավելագույնը 33 122 ՀՀ դրամ:
Բազային ապահովագրավճար.
նվազագույնը 19 000 ՀՀ դրամ,
առավելագույնը 110 000 ՀՀ դրամ։
Մինչ այսօր ապահովագրվել են հանրապետությունում գրանցված ավտոմեքենաների 65 տոկոսը՝ 265 հազ. ավտոմեքենա, ինչն այդքան էլ մեծ ցուցանիշ չէ՝ հաշվի առնելով, որ ապահովագրումը պետք է լիներ մինչև հունվարի 1-ը։ Թերևս ամենադրական կետերից է այն հանգամանքը, որ ԱՊՊԱ կտրոնի բացակայությունը հայտնաբերելու համար ճանապարհային ոստիկանությունը չի կարող առանձին ստուգումներ իրականացնել, և ԱՊՊԱ-ի առկայությունը մյուս փաստաթղթերի հետ մեկտեղ ստուգվում է միայն այն դեպքում, եթե տվյալ վարորդը ճանապարհատրանսպորտային որևէ խախտում է կատարել և կանգնեցվել տեսուչի կողմից:
Առաջին հայացքից միանշանակ դրական նախաձեռնություն, որը բխում է հանրային շահերից՝ քաղաքացիներն իրենց ապահով են զգում, վարորդ-ՃՈ շփումն ավելի քաղաքակիրթ է դառնում, տնտեսությունում շարժ է սկսվում, բայց...
Ինչպես արդեն նշեցինք, հասարակության մեջ օրենքի վերաբերյալ տարբեր կարծիքներ ձևավորվեցին։ Հասարակության մի ստվար զանգված բողոքում էր և մինչ օրս էլ բողոքում է ԱՊՊԱ-ից։ Բնականաբար, առանց այն էլ ծանր սոցիալական վիճակում գտնվող քաղաքացին (հաշվի առնելով նաև գնաճը) ստիպված է հերթական ծախսն անել։ Իրավիճակն էլ ավելի բարդ է գյուղացիների պարագայում, քանի որ նրանցից շատերը, բացի անապահով լինելուց, իրենց ավտոմեքենաներն օգտագործում են տարին մի քանի անգամ։ Ճիշտ է, գյուղացիների համար ԱՊՊԱ պայմանները պարզեցնելու նպատակով ՀՀ վարչապետը հանդես եկավ հանձնարարությամբ, ըստ որի նախատեսվում է ոստիկանությունում ավտոմեքենաները հաշվառելու և հաշվառումից հանելու ընթացակարգը պարզեցնել, գինն էլ իջեցնել։
Հասարակության մի հատվածի համար էլ օրենքը բավական դրական է։ Նրանցից շատերը նշում են, որ ամսական վճարելով ոչ մեծ գումար՝ իրենք ազատվում են տհաճ իրավիճակներից, քաշքշուկներից և այլն։
Հաշվի չառնել սոցիալապես անապահով վիճակում գտնվող քաղաքացիների կարծիքը, բնականաբար, հնարավոր չէ, սակայն հնարավոր չէ նաև անընդհատ հետաձգել օրենքների ընդունումը և դա պայմանավորել հասարակության սոցիալական վատ վիճակով։ Օրենքն ընդունելուց առաջ, սակայն, կարելի է ուղղակի ճիշտ հաշվարկներ անել, հասցեագրված քաղաքականություն վարել և չունևոր հատվածի համար արտոնյալ պայմաններ ստեղծել։ Բարեփոխումներն այսօր միանշանակ հարկավոր են, սակայն ներկա թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական համակարգի պայմաններում, որը դժվար թե «մի ակնթարթում» փոփոխվի, դրանք պետք է արվեն ավելի մտածված՝ չվնասելով հասարակության և ոչ մի շերտին։ Դա, իհարկե, այն դեպքում, եթե իշխանությունը նպատակ չի դրել բոլոր հնարավոր միջոցներով բյուջե լցնել և միանձնյա օգտվել դրանից, իսկ այսօր նման եզրակացություն չանելու հիմքեր չունենք։ Հենց սա է պատճառը, որ իշխանության յուրաքանչյուր նախաձեռնություն, անգամ եթե այն իսկապես դրական է, անվստահություն, ագրեսիա և ատելություն է առաջացնում։ Ամեն ինչ արվում է՝ հաշվի առնելով նեղ շրջանակի շահերը՝ ամբողջությամբ անտեսելով հասարակության զգալի մաս կազմող սոցիալապես անապահով խավի շահերը։
Այդպիսի նախաձեռնություններից է նաև օրերս բացօթյա առևտուրն արգելելու մասին քաղաքապետարանի որոշումը։ Ոչ ոք չի կարող հերքել, որ հոգնել է փողոցում, մայթերին, ոտքի տակ ընկնող առևտրականներից, առավել ևս՝ ապրանքների ու մթերքների տեսքից, որոնք Երևանին, մեղմ ասած, անշուք տեսք են տալիս և վտանգում են մեր իսկ առողջությունը։ Սակայն եթե քաղաքապետարանն իսկապես մտադիր էր կտրականապես արգելել առևտուրը՝ առանց բողոքի նման ալիք բարձրացնելու՝ հաշվի առնելով ժողովրդի շահերը (ի վերջո, այդքան մարդ այդ առևտրով իր օրվա հացի գումարն է վաստակում), պետք է գործողությունների հստակ ծրագիր մշակեր։ Մասնավորապես պետք է հստակեցվեին, թե որտեղ են տեղափոխվելու առևտրականները, և այդ վայրերը, թեկուզ սկզբում, նրանց վարձակալության տրվեին չափազանց ցածր գումարով, բոլորն իրազեկվեին, և հետո միայն սկսվեր տեղափոխման գործընթացը։ Այս բոլոր քայլերը, բնականաբար, չէին բացառի, որ բողոքող չլիներ, բայց նրանք մեծամասնություն չէին կազմի։
Մի քանի օր առաջ մամուլի ասուլիսում իշխող կուսակցությունից՝ ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել էր, թե Տիգրան Կարապետյանի հանրահավաքին հավաքված զանգվածն «այո՛, մարդիկ են, ովքեր իրոք դժգոհ են իրենց աշխատանքից, տնից, տեղից և իշխանություններից, բայց այդ զանգվածն այն զանգվածը չէ, որ կանգնի ու գաղափարական ընդդիմադիր կոչեր անի»։
Փաստորեն, սոցիալական հողի վրա դժգոհությունն այնքան անհեթեթ ու անվտանգ է իշխանությունների համար, որ նրանք իրենց անգամ նեղություն չեն տալիս հարցին լուրջ վերաբերվել։ Հետաքրքիր է, թե ո՞ր հարցերն են հատկապես գաղափարական համարվում իշխանության համար, և այդ ո՞ր ընդդիմադիր ուժն է գաղափարական կոչեր անողն ըստ իրենց. ա՞յն ուժը, որը միայն ազգային գաղափարական հարցեր բարձրաձայնելու ժամանակ է ակտիվանում, ա՞յն ուժը, որը խոսում է բոլոր հնարավոր թերություններից, բայց ազգային հարցերը բարձրաձայնելու և դրանք պաշտպանելու ժամանակը գալուն պես տուն է գնում, թե՞ մշտապես «դհոլություն» անող և իրենց կշիռը կորցրած անհատները։
Նրանց պատկերացրած գաղափարական կոչեր անող ընդդիմություններն իրականում մի գործառույթ են շատ լավ իրականացնում՝ մինչև վերջ հիասթափեցնում են ժողովրդին։ Այսպիսով առաջանում է քաղաքական ապատիա (քաղաքական անտարբերության)։ Քաղաքական անտարբերությամբ տառապող հասարակությունն ամենամեծ վտանգն է պետության համար, քանի որ դա հասարակությանն անտարբեր է դարձնում նաև ազգային և ընդհանրապես բոլոր պետական ու հասարակական խնդիրների նկատմամբ, իսկ նման շռայլություն իրեն թույլ տալու հնարավորություն Հայաստանն այսօր չունի։
ՀՀ հասարակությունը դեռ անբուժելի հիվանդ չէ, և իշխանությունը չպետք է շտապի ժամանակից շուտ ախտորոշում տալ։
ՀՀ հասարակությունը դեռ անբուժելի հիվանդ չէ

Արփի Բեգլարյան