Կարծիք

09.11.2013 11:08


Ուրեմն երեք մատի կոմբինացիա ձեր թանկացման պահանջներին...

Ուրեմն երեք մատի կոմբինացիա ձեր թանկացման պահանջներին...

Ես համաձայն եմ, որ ուղեվարձը թանկանա՝ մի պայմանով՝ բոլոր երթուղիները 259 համարի գծում աշխատող ավտոբուսներով փոխարինելուց և կանխիկ մուծումը վերացնելուց հետո միայն: Ավտոբուսների փոխարինելը կարիք չունեմ բացատրելու՝ ինչու, այ, իսկ կանխիկի վերացումը կստիպի գծատերերին կոկորդիլոսի արցունք թափելու փոխարեն ստիպված իրական թվերը ցույց տալ իրենց եկամուտների: Ու էդ լոլոները, թե թանկացնենք, որ դա անենք, պատմե՛ք ձեր թոռնիկներին, որ գիշերը տենց բարի երազներ տեսնեն, սկզբից արեք, հետո թանկացրեք, ոչ թե մեր հաշվին... Ու քանի որ հաստատ երկու պայմաններից ոչ մեկն էլ գծատերերին ձեռք չի տա, ուրեմն երեք մատի կոմբինացիա ձեր թանկացման պահանջներին...

Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը