«Արևմտամետ» Սերժ և Տիգրան Սարգսյանները ջանք ու եռանդ չեն խնայում Կրեմլին հաճոյանալու և Պուտինի վրա «մնալու» համար։ Սեպտեմբերի 3–ից հետո նրանց այլ բան չի մնում անելու։
Վարչապետը, պատկերավոր ասած, բարև տալու փոխարեն հիմա թութակի պես «Մաքսային միություն» բառերն է կրկնում և առիթ–անառիթ գովերգում Եվրասիական միությունը։
Դե իսկ Սերժ Սարգսյանը փորձեց ավելի հիմնավոր քծնել Կրեմլին՝ «ծովահեն»–կոմերսանտ Զորի Գայկովիչի միջոցով հիշեցնելով Գյուլիստանի պայմանագրի մասին՝ դրանով իսկ հասկացնելով ռուսներին, որ պատրաստ է Հայաստանն ու Ղարաբաղը վերածել գուբերնիայի՝ միայն թե աթոռին մնալու և տեղապահ աշխատելու հնարավորություն ունենա։
Կրեմլում այս ամենը շատ լավ հասկանում են ու պարբերաբար ցույց են տալիս իրենց «լիչնայա նեպրիյազնն» առ Սերժ և Տիգրան Սարգսյան։
Պուտինի հայաստանյան սպասվող այցը, հետևաբար, վկայում է ոչ թե այն մասին, որ աշխարհաքաղաքական «բոմժություն» անող Սերժ Սարգսյանը վերականգնել է իր վստահությունը Մոսկվայի հետ հերաբերություններում, այլ Պուտինի սպասվող այցը ցույց է տալիս, որ Հայաստանը ռազմավարական նշանակության երկիր է մեր տարածաշրջանում. ինչքան ՌԴ–ն է մեզ պետք, նույնքան էլ Հայաստանն է պետք ռուսներին։
Սերժ Սարգսյանը, տեսնելով, որ չի կարողանում շահել Կրեմլի վստահությունը, անցել է պլան «Բ»–ին, այն է՝ շանտաժի և էժանագին «մուտիլովկայի» լեզվին։
Երևանի կենտրում նոյեմբերի 5–ին տեղի ունեցած «հեղափոխությունը» և դրա մասին ռուսական «ОРТ»–ով «սղացրած» ռեպորտաժը նպատակ ունեին Պուտինի այցին ընդառաջ ռուսական լսարանին ցույց տալ, թե ինչպիսի հերոսական ջանքեր են պահանջվում Սերժ Սարգսյանից՝ Հայաստանի հակառուսական ուժերին հանդարտեցնելու համար։
«Աջակցե՛ք ինձ, այլապես իշխանության կգան հակառուսական ուժերը». սա՛ էր Սերժի «հեղափոխական» մեսիջը ռուսներին։
Բաղրամյան 26–ին պետք էր, որ Ռուսաստանում Շանթ Հարությունյանը ներկայացվի որպես ընդդիմության առաջնորդ, ով Պուտինի հայաստանյան այցին ընդառաջ պատրաստ է պայթեցնել ամեն ինչ, միայն թե ՀՀ–ն չմտնի ՄՄ։
Ռուսական առաջին ալիքը, որը շատ հազվադեպ է անդրադառնում Հայաստանին՝ հանկարծ ու թոփ–լուր ներկայացրեց «խլապուշկաների» միջոցով 60–հազարանոց հեղափոխության տպավորություն թողնող 6–հոգանոց «հեղափոխությունը»։
Ռուսական լրատվական դաշտին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ եթե դու վճարունակ ես, ապա ցանկացած ռեպորտաժ կարելի է անցկացնել «ОРТ»–ով։ Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանին դժվար չէր Մաշտոցի պողոտայի շոուն ներկայացնել, որպես հեղափոխություն։ Ինչպես ասում են՝ փողին մուննաթ։
Սերժն ուզում է «նախաձեռնողական» արցունքներ թափել, որպեսզի արժանանա Մոսկվայի հավանությանը՝ մոռանալով, որ Մոսկվան արցունքներին չի հավատում։
Սերժ Սարգսյանի պլան «Բ»–ն (տեսանյութ)

Կարեն Հակոբջանյան