Լրահոս

08.11.2013 14:13


Հեռանալուց առաջ Սահակաշվիլին պատրաստ է Վրաստանի քաղաքացիություն շնորհել բոլոր ցանկացողներին

Հեռանալուց առաջ Սահակաշվիլին պատրաստ է Վրաստանի քաղաքացիություն շնորհել բոլոր ցանկացողներին

Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է Վրաստանի քաղաքացիություն շնորհել բոլոր ցանկացողներին, և հորդորել է շտապել, քանի որ իր վարչակազմին մնացել է մեկ շաբաթից մի փոքր ավելի ժամանակ: Ավելի վաղ Սահակաշվիլին քաղաքացիություն էր շնորհել Թուրքիայի շուրջ 2000 քաղաքացու:

Հիշեցնենք, որ Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին։

Սահակաշվիլիի աշխատակազմը հրապարակել է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որն այդքան էլ մեծ չէ. յուրաքանչյուր չափահաս օտարերկրացուց պահանջվում է ընդամենը անձնագիր և դրա վավերացված թարգմանությունը:

Նախկին նախագահի հայտարարությունից հետո հերթեր են գոյացել նախագահական նստավայրի առջև: Վրաստանի քաղաքացիություն ստանալու ցանկություն են հայտնել հիմնականում հարևան երկրներից՝ Հայաստանից և Ադրբեջանից:

Այս խորագրի վերջին նյութերը