Կարծիք

08.11.2013 11:02


Եթե հաղթի արդարությունը, ապա Արարատը կդառնա արդարության անկլավ, արդարության կղզի Հայաստանում

Եթե հաղթի արդարությունը, ապա Արարատը կդառնա արդարության անկլավ, արդարության կղզի Հայաստանում

Երբ իշխող ռեժիմի գլխավոր նպատակը սեփական բարեկեցությունն է և վերընտրվելը, ապա ժողովուրդը մատնվում է մոռացության: Գրեթե բոլոր ոլորտներում տիրող անարդարությունը դառնում է սովորական և նույնիսկ բնական:
Անարդարության պատճառով սկսվում է նաև ժողովրդի անվստահությունը սեփական իշխանության հանդեպ, երբ մարդը իր իսկ հայրենիքում իրեն անվտանգ չի զգում և, հետևաբար, չի զգում իրեն պաշտպանված: Գործազրկությունը, որին հետևում են սոցիալական անապահովությունը, և աղքատությունը դառնում է անխուսափելի, ինչի հետևանքով էլ քաղաքական ճգնաժամը դառնում է նաև տնտեսական ճգնաժամ: Իսկ երբ քաղաքական ճգնաժամին միանում է նաև տնտեսականը, ապա բնական է, որ սկսում է բնակչության մեծ արտահոսք: Մարդիկ սկսում են փնտրել «նոր հայրենիք», որը թեկուզ և երբեք չի դառնա իսկական հայրենիք, բայց նրանք կկարողանան կերակրել սեփական ընտանիքը, և զգալ, որ ապրում են:

Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, շատ ցավալի է: Բայց ավելի ցավալին այն է, որ դեռ պարզ չի՝ ինչով այս ամենը կվերջանա: Արարատում կայանալիք քաղաքապետի ընտրություններից շատերն ունեն մեծ սպասելիքներ, որ գոնե այս անգամ իշխանական թիմը չի հաղթի: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել ու խոսել, թե ով կհաղթի, մենակ ասեմ այն, որ եթե հաղթի ոչ իշխանական թեկնածուն, ապա դա կլինի մեծ քայլ առաջ, և ոչ միայն Արարատ քաղաքի բնակիչների համար, այլ ողջ ժողովրդի և Հայաստանի:
Եթե այնտեղ հաղթի արդարությունը, ապա Արարատը կդառնա արդարության անկլավ, արդարության կղզի Հայաստանում, որին կարող են հետևել ուրիշ քաղաքներ և մարզեր: Եվ կապ չունի՝ լա՞վն է ընդիմադիր թեկնածուն, թե՞ ոչ, հաղթանակ կլինի զուտ այն փաստը, որ կա մրցակցություն, որ մարդիկ ունեն ընտրության հնարավորություն, որ այն մարդիկ, ովքեր համաձայն չեն գործող ռեժիմի հետ, հնարավորություն ունեն ընտրել ուրիշ քաղաքական ուժի, և իրենց ձայնը չի անտեսվել: Մարդիկ կզգան, որ ունեն հնարավորություն՝ ազդել քաղաքականության վրա, թեկուզ և այսպիսի լոկալ պրոցեսում: Հենց մրցակցության մեջ է պետության զարգացման գաղտնիքը, այս ամենը ձեռնտու է նաև գործող իշխանություններին:

Լեոնիդ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը