Կարծիք

08.11.2013 10:53


Միքայել Սարգսյան

Միքայել Սարգսյան

Ես ոնց հասկանում եմ, իշխանական և «քաղաքացիական» կայքերին բոլորովին չեն հետաքրքրում Արարատում կայանալիք ընտրությունները, ոչ մի արձագանք այդ մասին չկա:

«Ընդդիմադիր» զանգվածը զբաղված ա «շանթային հեղափոխությունով», իսկ մնացածը ամեն ինչից դժգոհ է: Հազիվ քաղաքական բնույթի գործընթաց է սկսվել, և դա հնարավորություն է ինչ–որ բան փոխելու՝ սկսելով համայնքներից, բայց քաղաքացիները Լֆիկի դեմ են պայքարում, մնացածը Թեղուտն են պաշտպանում, մյուսները Օպերայում «սալյուտ» են խփում:

Ինձ սկսում է թվալ, որ մի քանի Հայաստան կա, որոնք իրար հետ ընդհանրապես կապ չունեն….
Միքայել Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը