Տնտեսական

08.11.2013 09:58


Հրաժարականների պահը

Հրաժարականների պահը

«Հայաստանում գնաճը գնալով նոր տեմպեր է ստանում: Տիգրան Սարգսյանի կառավարության «շնորհիվ» այս տարվա առաջին տասն ամիսների ընթացքում, 2012թ. տարեվերջի համեմատ, ՀՀ-ում արձանագրվել է 3.5 տոկոս գնաճ. նման թիվ է հրապարակել նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ «Սպառո­ղական գների ինդեքսը ՀՀ-ում» զեկույցում»,–գրում է «Ժողովուրդը»։
Թերթը հիշեցնում է, որ այս տարվա մարտի 3-ին Սերժ Սարգսյանը լրագ­րողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքնե­րով դա վերաբերում Է 2013-2017թթ, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն՝ ավելի մեծ աճ, քան գնաճն Է հանրապետությունում, պետք է հրաժարական տա»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը