ՀՀ իշխանությունները լինելով Լևոն–Տեր Պետրոսյանի անձնական հակառակորդը՝ իրականացնում են նրա քաղաքական մտածողությունը
- Մադրիդյան սկզբունքներն ու Հայաստանի իշխանություններն աշխարհին ապացուցեցին, որ Հայսատանը զիջումներ ունի անելու,-մեկնաբանալելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը՝ ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նշենք, որ հուլիսի 25-ին Մեթյու Բրայզան պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանիայն հարցին, թե ո՞ր կողմը պետք է առաջին քայլն անի փոխադարձ համաձայնությանն ընդառաջ՝ մեջբերել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝թե խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո Ֆիզուլին, Աղդամը, Ջաբրայիլը, Զանգելանը և Կուբաթլուն Ադրբեջանին կվերադարձվեն անմիջապես, 2-ը՝ Լաչինը և Քյալբաջարը՝ 5 տարի հետո։
Լևոն Շիրինյանը նշել է, որ բանակցություններից դուրս գալուց հետո, երկրների նախագահները հասարակական կարծիք ձևավորելու համար իրենց հարմար ձևով են բանակցությունները ներկայացնում։
-Հայաստանը զիջելու բան չունի։ Այդ ո՞վ է իրավունք տվել զիջումների մասին խոսել։ Մարտի դաշտում ապացուցվել է, որ Արցախի ժողովուրդը նվաճել է իր հայրենի հողում ազատ ապրելու իրավունքը. Արցախի բանակն է դա ապացուցել։ Խոսքը հիմա դիվանագիտական ձևակերպման մասին է,-ասել է նա։
Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները պետք է անպայման աշխարհին ասեն, որ մենք զիջելու ոչինք չունենք։
-ՀՀ իշխանությունները լինելով Լևոն-Տեր Պետրոսյանի անձնական հակառակորդը՝ իրականացնում են նրա քաղաքական մտահաղացումները, դուրս չեն գալիս նրա քաղաքական մտածողությունից։ Դա շատ հետաքրքիր պարադոքս է,-ասել է Լևոն Շիրինյանը։
ՀՀ իշխանությունները լինելով Լևոն–Տեր Պետրոսյանի անձնական հակառակորդը՝ իրականացնում են նրա քաղաքական մտածողությունը
- Մադրիդյան սկզբունքներն ու Հայաստանի իշխանություններն աշխարհին ապացուցեցին, որ Հայսատանը զիջումներ ունի անելու,-մեկնաբանալելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունը՝ ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նշենք, որ հուլիսի 25-ին Մեթյու Բրայզան պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ո՞ր կողմը պետք է առաջին քայլն անի փոխադարձ համաձայնությանն ընդառաջ՝ մեջբերել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը՝թե խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո Ֆիզուլին, Աղդամը, Ջաբրայիլը, Զանգելանը և Կուբաթլուն Ադրբեջանին կվերադարձվեն անմիջապես, 2-ը՝ Լաչինը և Քյալբաջարը՝ 5 տարի հետո։

7or.am