Սերժ Սարգսյանը հիշեցնում է Չեխովի «Պատյանով մարդը» հայտնի նովելի հերոսին:
Իր մեջ պարփակված, խեղճ ու սահմանափակ մեկը, որ արտացոլում է իրականության քարացած ոգին: Բայց այդ տիպը միաժամանակ նաեւ զորեղ է, թեկուզեւ այն պատճառով, որ միայնակ չէ:
Իր մեջ պարփակված Սարգսյանը, որ «աշխուժանում» է միայն նախընտրական շրջաններում, ընդհանուր առմամբ, որեւէ կերպ չի առնչվում կամ շփվում հանրության, ժողովրդի հետ: Նախընտրականից դուրս շփման հազար ու մի ձեւ կա, սակայն 2008-ից ի վեր ընդամնեը մեկ անգամ է «շփվել» հանրության հետ, երբ գաղտնի հանդիպեց ընտրված լրատվամիջոցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:
Նույն՝ «Պատյանով մարդու» կեցվածքն է որդեգրել նաեւ ՀՀ արտգործնախարարը, որի անունը երբեմն մոռանում եմ: Հիշում եմ միայն այն ժամանակ, երբ լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով մեկնելու է այսինչ երկիր, կամ՝ հանդիպեց այսինչ օտարերկրացի պաշտոնյայի հետ եւ կամ՝ ելույթ ունեցավ միջազգային չգիտեմ որ հիմնադրամի կազմակերպած համաժողովում:
Մնացած օրերին ոչ ոք չի հիշում նրա մասին:
Նույն՝ «Պատյանով մարդը» նովելի հերոսին՝ Բելիկովին է հիշեցնում նաեւ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, ով թեեւ ի պաշտոնե կոչված է ակտիվորեն շփվել լրատվամիջոցների հետ եւ պատախանել նրանց հարցերին, սակայն նա մշտապես «անհասանելի» է:
Դեռեւս ոչ ոքի չի հաջողվել գտնել Սաղաթելյանին՝ իմանալու ոչ միայն «սովորական» իրադարձությունների, այլեւ՝ հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ նախագահի տեսակետը, կարծիքը կամ գնահատականը:
Թվում էր, Ուրախների եւ հնարամիտների ակումբի նախկին անդամը լրատվամիջոցներից (հանրությունից) թաքնվելու խնդիր չպետք է ունենար: Բայց արի ու տես, որ նա ապրիլի 18-ից՝ այդ պաշտոնում նշանակվելուց հետո մինչ օրս անցել է ընդհատակ եւ նրան գտնելն ու նրանից ինչ-որ բան իմանալը լրատվամիջոցներին ստիպում է տիտանական ջանքեր գործադրել:
Պատկերացրեք՝ Սաղաթելյանը պաշտոնավարման 8 ամիսների ընթացքում խոսել է ընդամենը երկու անգամ: Ընդ որում՝ նրա «բացառիկ հայտնության» այդ երկու դեպքերից միայն մեկի ժամանակ է, որ պատասխանել է լրատվամիջոցի հարցին: Մյուսը դեպքում հանդես է եկել սեփական նախաձեռնությամբ. սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարելու միջոցով տեղեկացրել է հանրությանը հայտնի դիպվածի մասին:
Առաջինը հոկտեմբերի 4-ին էր. «ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը, ի պատասխան մամուլի հրապարակումների, թե Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևը մտադիր է վաղը գնալ օդանավակայան և ձվեր ու պոմիդորներ նետել Ստրասբուրգից վերադարձող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցի համար, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահի գրասենյակը սխալ է համարում որևէ նման ակցիա կազմակերպելը և կոչ է անում ձեռնպահ մնալ յուրաքանչյուր նման նախաձեռնությունից»:
Իսկ երկրորդ անգամ Սաղաթելյանը հոկտեմբերի 28-ին «Թվիթերի» իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրեց հետեւյալը. «Շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է՝ մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է»:
Մինչդեռ, անցած 8 ամիսներին երկրում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն Բաղրամյան 26-ից՝ «ոչ հռոց, ոչ բռոց»։ Խոսքս պաշտոնականի մասին է, թե չէ ոչ պաշտոնապես Բաղրամյան 26–ը «ընդդիմադիր» լրատվամիջոցներով մշտապես «խոսում և ցուցադրում է»։
Մի խոսքով, Բրյուսելի ու ԱՄՆ դեպարտամենտի համապատասխան ծառայություններից ավելի հեշտությամբ կարելի է տեղեկատվություն, մեկնաբանություն եւ գնահատական ստանալ, քան ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Պարզ է՝ ինչպիսին շեֆն է, այնպիսին էլ նրա շրջապատն է:
Իսկ Սերժ Սարգսյանը խոսում է պետական ինստիտուտների «թափանցիկության» մասին:
Մինդեռ, հենց ինքն ապրում է սեփական պատյանի մեջ՝ առաջնորդվելով «Լռիր՝ խելացու տեղ կանցնես» սկզբունքով:
Պատյանով մարդը եւ նրա նմանները

Կիմա Եղիազարյան