Լրահոս

07.11.2013 16:12


Սերժ Սարգսյանը Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է եվրասիական համագործակցությանը վերաբերող հարցեր

Սերժ Սարգսյանը Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է եվրասիական համագործակցությանը վերաբերող հարցեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ մեր երկրի համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այս մասին տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:

Այդ համատեքստում անդրադարձ է եղել երեկ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ստորագրված փոխգործակցության խորացման մասին հուշագրին և աշխատանքային խմբերի առաջին հանդիպման արդյունքներին, որը, Վիկտոր Խրիստենկոյի գնահատմամբ, արդյունավետ և հաջող ընթացք է ունեցել:
Կողմերի համոզմամբ, հուշագրի ստորագրմամբ համագործակցության ամուր հիմք է դրվում Հայաստանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև:
Սերժ Սարգսյանը և Վիկտոր Խրիստենկոն երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու մասին հայտարարությունից և Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների կողմից այդ կապակցությամբ կայացված որոշումից հետո զգալի աշխատանք կա իրականացնելու և վերահաստատել են պատրաստակամությունը սերտ փոխգործակցությամբ այդ աշխատանքներն իրականացնելու և հիշյալ գործընթացները հնարավորին սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու գործում:

Այս խորագրի վերջին նյութերը