Կարծիք

07.11.2013 15:55


Արեգ Գևորգյան

Արեգ Գևորգյան

Եթե հայտնի միջադեպի ժամանակ Մաշտոցի պողոտայում եղել են օրինախախտներ կամ սադրիչներ, ապա առաջին հերթին դա ոստիկանական և քաղաքացիական հագուստներով որպես ոստիկան ներկայացող անձինք էին, որոնք իրականացրեցին կազմակերպված, հատուկ սադրիչ գործողություններ՝ հնարավորինս շատ մարկանց ներքաշելու, այսպես կոչված, հակաօրինական գործողությունների մեջ, և հնարավորինս շատ մարդկանց վրա հանցագործության ապացույցներ ունենալու, նրանց վրա հնարավորինս կոշտ պատժաչափեր կիրառելու և հետագայում այս ամենը քաղաքացիական, քաղաքական պայքարը վարկաբեկելու նպատակով: Այլ կերպ անհնար է բացատրել հասարակական կարգը պահպանելուն կոչված ոստիկանների կողմից իրենց իսկ շուրթերով հակահասարակական բնութագված գործողությունները չնախականխարգելելը:

Ուստի, համոզված կարելի է պնդել, որ Ազատության հրապարակի մոտակայքում տեղի ունեցած իրադարձությունները վերը նշված նպատակներն իրագործելու, ինչպես նաև հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով անմիջականորեն Սերժ Սարգսյանի կողմից հրահանգավորված և նրա սպասարկու ոստիկանության կողմից իրագործված հանցագործություն էին:

Այս խորագրի վերջին նյութերը