Փարիզյան ռեստորանները մեղադրվում են հաճախորդների նստելու տեղն արտաքին տեսքով որոշելու համար
Ինչպես հայտնում է «The Telegraph»–ը, փարիզյան 2 ռեստորաններ մեղադրվում են իրենց հաճախորդների նկատմամբ ցուցաբերած խտրական մոտեցման համար։ Փարիզում գործող մի շարք ռեստորանների, սրճարանների, կինոթատրոնների ու հյուրանոցների սեփականատերեր Թիերի ու Ժիլբեր Կոսեները հաճախորդների նստելու տեղը որոշում են ըստ նրանց արտաքին տեսքի ու հագուկապի։
Մասնավորապես «Le Georges» և «Café Marly» ռեստորաններում նրանք հրահանգել են, որպեսզի լավ հագնված հաճախորդներին նստեցնեն ամենալավ տեղերում, իսկ ավելի համեստ արտաքինով մարդիկ զբաղեցնում են անկյունների մոտ գտնվող սեղանները։
Բացառություն են կազմում միայն հայտնիները, ովքեր, անկախ գեղեցիկ կամ տգեղ, երիտասարդ կամ ծեր լինելուց, մշտապես նստում են առաջին շարքերում։