Միակ բանը, որ հաջողվել է Սերժ Սարգսյանին, քաղաքական, քաղաքացիական ու լրատվական դաշտի կատարյալ պղտորումն է։ Եթե նախկինում խոսք էր գնում հատուկենտ հաճախորդների մասին, ապա 2008–ից հետո գեղամյանացման են ենթարկվել «պաչկեքով»։
Վերջին տարիներին այնպիսի էժանագին բաներ հրամցվեց հանրությանը, որ այլևս որևէ բանի վրա պետք չէ զարմանալ։ Եթե ղարաբաղյան պատերազմի հերոսներից մեկն է դարձել ուղղորդվող թամաշայի մասնակից, ապա «օղորմածիկ» Րաֆֆի Հովհաննիսյանի ասած՝ ամեն ինչ հնարավոր է։
Թեև Սարգսյանին հաջողվել է մանրամեծածախ գներով սեփականաշնորհել քաղաքական գործընթացներում մեծ կամ փոքր դերակատարում ունեցող շարժական, անշարժ ու նույնիսկ «մեռած» գույքերի մեծամասնությանը, սակայն դժվար է հավատալը, որ Շանթ Հարությունյանը նույնպես ընկել է «հոդվածի» տակ ու դարձել «պրոյեկտ»։
Շանթը Նաիրի Հունանյանի պես «ռոմանտիկ» է։ Նա մարդկանց այն տեսակին է պատկանում, ովքեր հավատում են իրենց արածներին, ու համոզված են, որ մեծ բան են անում։ Այլ հարց է, որ այդ տիպի մարդկանց արածներից օգտվում են այլ մարդիկ, այսինքն՝ հեղափոխության շահառուները դառնում են ոչ հեղափոխականները, իսկ շատ հաճախ՝ սրիկաները։
Շանթի հեղափոխությունը հենց այդ դեպքերից է։ Հիմա ներիշխանական գզվռտոց է սկսվել, ու ամեն մի շրջանակ ձգտում է իր օգտին կապիտալիզացնել նոյեմբերի 5–ին տեղի ունեցածը և հարվածել հակառակ թևին։
Ասելս այն է, որ Շանթի հեղափոխության նախաձեռնողն ու իրականացնողն, անշու՛շտ, ինքն է, բայց Ազատության հրապարակից դուրս գալուն պես նա կորցրեց զարգացումները վերահսկելու հնարավորությունը և հեղափոխության սուբյեկտից վերածվեց օբյեկտի, քանզի խաղի մեջ, այդ պահից սկսած, մտան լրիվ այլ ուժեր, և հետագայում էլ այլ ուժերն են օգտվում այդ «փոթորիկից»։
Այն, որ «դեպքի» վայրում սադրիչներ կային, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Կադրերով էլ է երևում, որ քաղաքացիական հագուստով մարդիկ քաշքշոցներ են սկսում ոստիկանների հետ, իսկ հետո ազատ շրջում։
Ընդհանրապես, Շանթի ու մյուսների գործողությունները բազմաթիվ հարցականների տեղիք են տալիս։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարդը բացահայտորեն հայտարարում է, որ գնում է նախագահականը «պաժառ» տալու, և նրան տեղում չեն ձերբակալում։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարդը ոստիկան Օսիպյանի կողքը կանգնած՝ ցույց է տալիս պայթուցիկը, և նրանից ոչ թե առգրավում են այն, այլ ուղեկցում մինչև Մաշտոցի պողոտա, որպեսզի այնտեղ գործի դրվեն այդ պայթուցիկները։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մարդը մահակներով շարժվում է նախագահականը գրավելու, և նրան դա թույլ են տալիս ու միայն պողոտայում են դեմն առնում։
Հասկանալի է, չէ՞, որ եթե Շանթին ու նրա մի քանի թիմակիցներին հենց Օպերայի տարածքում ձերբակալեին (իրավական տեսակետից ձերբակալման բոլոր հիմքերը կային), ոչ մի «շուխուռ» չէր լինի, և մայրաքաղաքը կաթվածահար չէր լինի։ Փաստորեն, ինչ–որ շրջանակների պետք է եղել այդ «շուխուռը» և «խլապուշկաների» պայթեցումը։ Ինչևէ։
Հետաքրքրական է «անկախ» լրատվական դաշտի պահվածքը։ Մի մասը հերոսացնում է Շանթին, իսկ մյուս մասը՝ «փչացնում» ու քննադատում նրան։ Պարզորոշ երևում է, որ իշխանության մի թևը «բոչկա» է գլորում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ։ Վերջինս էլ իրեն հասանելի միջոցներով պաշտպանվում է, իսկ երբեմն էլ անցնում հակահարձակման։
Այս օրերին «պալիտ» եղան իշխանության տարբեր թևերի նորաթուխ «ֆեյքերն» ու «ընդդիմադիր» դաշտի դրածոները։ Երևաց, թե ով իշխանության որ թևից է սեփականաշնորհվել, ինչպես նաև երևաց, որ ոստիկանապետի վրա «բոչկա» գլորողները Բաղրամյան 26–ի «մուտիլովշիկներն» են։
Մի խոսքով, Շանթի ձերբակալությունից հետո «հեղափոխությունը» որբ է մնացել, բայց ի հայտ են եկել բազմաթիվ շահառուներ, ովքեր փորձում են դիվիդենտներ շահել ներիշխանական պայքարում։
Հասարակությունը, բնականաբար, այս ամենից ոչ մի օգուտ չունի, քանզի միայն իրական հեղափոխությունը կարող է դրական զարգացումների հիմքեր ստեղծել։ Իսկ թե երբ կլինի այդ իրական հեղափոխությունը, այլ խոսակցության թեմա է։
«Հեղափոխության» շահառուները (տեսանյութ)

Սևակ Մինասյան