Լրահոս

06.11.2013 21:29


ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում չեն տրամադրում օրենքով նախատեսված Ձերբակալվածների տեսակցությունները

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում չեն տրամադրում օրենքով նախատեսված Ձերբակալվածների տեսակցությունները

Սույն թվականի նոյեմբերի 06-ին մոտ ժամը 0830-ի սահմաններում Դիտորդական խումբը այցելություն էր կատարել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր: Դիտորդական խումբը իր այցելության ընթացքում հանդիպել էր ՁՊՎ-ում պահող ձերբակալված ակտիվիստների հետ և ուսումնասիրել նրանց անձնական գործերը:

Արդյունքում` ՁՊՎ-ում պահվող ոչ մի անձի անձնական գործում վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց տեսակցությունների և հեռախոսազանգերի վերաբերյալ ոչ մի արգելանք չի արձանագրվել:

ՁՊՎ-ում պահվող Ա. Մխիթարյանի և Ա. Մարտիրոսյանի մայրն ու քույրը ցանկություն էին հայտնել տեսակցել իրենց հարազատներին, բայց ոստիկանները նրանց մեկնաբանել էին, որ վարույթն իրականացնող մարմնից պետք է թույլտվություն ստանան, նրանց տեսակցություն թույլ տալու համար: Միաժամանակ ավելացնենք, որ ՁՊՎ-ում պահվող մի քանի անձանց նույնպես չեն տրամադրում տեսակցություն:

Նշենք, որ նշված հիմնախնդիրը կանոնակարգվում է <> ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով . << Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, իսկկալանավորված անձանց` նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ,տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ:Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ևայլ անձանց հետ: Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավորազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ կարող է արգելվելքրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելուվայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին>>:

Ավելին Դիտորդական խումբը, երբ պարզաբանում խնդրեց ՁՊՎ-ի վարչակազմից, հայտնեցին, որ բանավոր հարահանգավորում է եղել, որ տեսակցություններ չտրամադրեն: Համապատասխան արգելանքի որոշումները վարույթն իրականացնող մարմնի կողմից մոտ ժամանակներս կներկայացնեն ՁՊՎ:

Դիտորդական խումբը գտնում է, որ տեսակցություն չտրամադրելով նշված անձանց, խախտում են թե՛ նրանց և թե՛ նրանց հարազատների իրավունքները և գործողությունները կատարվում են նրանց կամայական մեկնաբանություններով, որովհետև արգելանքի վերաբերյալ որոշումները կանխավ պետք է լիներ ձերբակալվածների անձնական գործերում:

ՀՀ ոստիկանության Դիտորդական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը