Քաղաքական

06.11.2013 16:12


Փաստաբան. «Հոգևորականին խորհրդական նշանակելը Սահմանադրության խախտում է»

Փաստաբան. «Հոգևորականին խորհրդական նշանակելը Սահմանադրության խախտում է»

Ինչպես տեղեկացրել էինք, Սերժ Սարգսյանը որոշել է Մաթևոս (տեր Մեսրոպ քահանա) Արամյանին հասարակական հիմունքներով նշանակել իր խորհրդական՝ կրթության հարցերով:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, սակայն, այս որոշումը ՀՀ սահմանադրության խախտում է համարում։ «7օր»–ի հարցին ի պատասխան` նա ընդգծել է.

–Սահմանադրությունը նախատեսում է, որ եկեղեցին անջատված է պետությունից։ Իհարկե, նորություն չէ, որ Սահմանադրության այդ պահանջը փաստացի չի կատարվում, այսինքն` եղեկեցին ներգրավված է քաղաքական ինչ–ինչ գործընթացների մեջ, ինչը խախտում է։

Փաստաբանի խոսքերով՝ նշանակություն չունի նաև, որ տեր Մեսրոպ քահանան Սերժ Սարգսյանի խորհրդական է նշանակվել հասարակակա՛ն հիմունքներով։

–Միևնույն է, Սահմանադրության խախտում է։ Հասարակական հիմունքներովը զուտ նշանակում է, որ հարկատուները նրան աշխատավարձ չեն վճարելու, նա չի վարձատրվելու այդ աշխատանքի դիմաց։ Բայց այն գործառույթը, որը նախատեսում է խորհրդականի պաշտոնը, այնուամենայնիվ, նշված անձը կատարելու է,–ընդգծել է Մ. Շուշանյանը։

Նշենք, որ ՀՀ սահմանադրության 8.1. հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը