Լրահոս

06.11.2013 14:10


Սերժ Սարգսյանը ներկայացրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը

Սերժ Սարգսյանը ներկայացրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը

Սերժ Սարգսյանն արդեն ՀՀ ԱԺ–ին է ներկայացրել Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուի անունը։ Այդ պաշտոնում նա կրկին առաջարկել է Իշխան Զաքարյանին։

ԱԺ–ն Իշխան Զաքարյանի նշանակման հարցը քննարկման կդնի առաջիկա քառօրյայում։

Նշենք, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր նոյմեբերի 5–ին: Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր արդեն 6 տարի՝ սկսած 2007թ. նոյեմբերի 5-ից։

Վերահuկիչ պալատի նախագահը նշանակվում է վեց տարի ժամկետով: Նույն անձը երկու անգամից ավելի անընդմեջ չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը