Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանն այլևս որևէ անելիք չունի»
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼևոնԶուրաբյանն ակնհայտ է համարում՝ ռեժի՛մն է հասցրել երկիրն այնպիսի անելանելի վիճակի, որ մարդիկ ռեժիմից ազատվելու համար ամենածայրահեղական և անգամ ապօրինի միջոցներից բացի՝ այլ ելք չեն տեսնում։ Խոսքն, իհարկե, նոյեմբերի 5–ին Մաշտոցի պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումների մասին է։
–Այդ դեպքերը պետք է համարել այս ռեժիմի գործողությունների լավագույն բնորոշումը։ Առաջին հերթին պետք է մեղադրել Սերժ Սարգսյանի ռեժիմին։ Սերժ Սարգսյանն այլևս որևէ անելիք չունի։ Նրա ռեժիմը սպառված է,-այսօր հրավիրված ասուլիսում նշել է Լ. Զուրաբյանը:
ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն էլ հավելել է, որ այժմ երկրում ծայրահեղ լարված մթնոլորտ է, և քանի դեռ իշխանությունը չի ուզում փոփոխությունների գնալ, արձագանքն այդպիսին է լինելու։
Ինչ վերաբերում է ոստիկանություն բերման ենթարկվածներին, ապա Լ. Զուրաբյանը նշել է՝ իրենք տեղեկություններ են ունեցել, որ նրանց թվում կային նաև անմեղ մարդիկ, դրա համար էլ ինքն ու ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գնացել են Կենտրոնի ոստիկանություն։
–Հատկապես թիրախավորված տանում էին վերջին շրջանում շատ ակտիվ քաղաքացիական պայքար մղող ակտիվիստներին։ ՀԱԿ կուսակցության 3 անդամի էլ էին բերման ենթարկել։Հանդիպեցինք պետին, ներկայացրինք 11 մարդկանց անունով ցուցակը, որոնք հակաիրավական քայլ չեն կատարել, բայց բերման են ենթարկվել,-հայտնել է Լ. Զուրաբյանը:
Հանդիպել են նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
Լևոն Զուրաբյան. «Սերժ Սարգսյանն այլևս որևէ անելիք չունի»
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ակնհայտ է համարում՝ ռեժի՛մն է հասցրել երկիրն այնպիսի անելանելի վիճակի, որ մարդիկ ռեժիմից ազատվելու համար ամենածայրահեղական և անգամ ապօրինի միջոցներից բացի՝ այլ ելք չեն տեսնում։ Խոսքն, իհարկե, նոյեմբերի 5–ին Մաշտոցի պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումների մասին է։
–Այդ դեպքերը պետք է համարել այս ռեժիմի գործողությունների լավագույն բնորոշումը։ Առաջին հերթին պետք է մեղադրել Սերժ Սարգսյանի ռեժիմին։ Սերժ Սարգսյանն այլևս որևէ անելիք չունի։ Նրա ռեժիմը սպառված է,-այսօր հրավիրված ասուլիսում նշել է Լ. Զուրաբյանը:
ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն էլ հավելել է, որ այժմ երկրում ծայրահեղ լարված մթնոլորտ է, և քանի դեռ իշխանությունը չի ուզում փոփոխությունների գնալ, արձագանքն այդպիսին է լինելու։
Ինչ վերաբերում է ոստիկանություն բերման ենթարկվածներին, ապա Լ. Զուրաբյանը նշել է՝ իրենք տեղեկություններ են ունեցել, որ նրանց թվում կային նաև անմեղ մարդիկ, դրա համար էլ ինքն ու ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գնացել են Կենտրոնի ոստիկանություն։
–Հատկապես թիրախավորված տանում էին վերջին շրջանում շատ ակտիվ քաղաքացիական պայքար մղող ակտիվիստներին։ ՀԱԿ կուսակցության 3 անդամի էլ էին բերման ենթարկել։ Հանդիպեցինք պետին, ներկայացրինք 11 մարդկանց անունով ցուցակը, որոնք հակաիրավական քայլ չեն կատարել, բայց բերման են ենթարկվել,-հայտնել է Լ. Զուրաբյանը:
Հանդիպել են նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ:
7or.am