Լրահոս

06.11.2013 09:24


Դատավճռի հրապարակում «Միլանո»-ի գործով

Դատավճռի հրապարակում «Միլանո»-ի գործով
Այսօր ժամը 11:30 ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում (դատավորներ Ն.Տավարացյան, Ս.Միքայելյան եւ Դ.Խաչատրյան կազմով) կշարունակվի «Օլիմպ» ԱԿ-ի բողոքի քննությունը: Խոսքը գնում է «Միլանո»-ի գործի մասին։
Ձեռնարկատեր Հովաննես Ղուկասյանը բողոքարկել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի, դատավոր՝ Գ.Կարախանյանի որոշումը, որը կայացվել էր սույն թվականի հունիսի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի կոպիտ խախտումներով:
Անցած նիստի ժամանակ, հոկտեմբերի 30-ին, Հ. Ղուկասյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ Աբովյան-4 հասցեում գտնվող շինությունը՝ նկուղը եւ առաջին երեք հարկերը, նախկինում պատկանել են «Միլանոյին»: «Միլանոն» հարկեր է վճարել, բայց դա գույք չի համարվել դատարանով, այն դեպքում, երբ պետության եւ հասարակության պետական կարիքների համար գույքն իրենցից օտարել են, գույքահարկի գումար են պահանջել իր վստահորդ ընկերությունից: Տիգրան Հայրապետյանը նշեց, որ իր տրամադրության տակ է կադաստրի այն գրությունը, որով պատասխանել են, թե գույքահարկ են գանձել «Միլանո-Օլիմպին» պատկանող գույքի համար Պատասխանողի ներկայացուցչի տեխնիկական անուշադրության պատճառով լսումը հետաձգվեց մինջև նոյեմբերի 6-ը:

Այս խորագրի վերջին նյութերը