Մեկնաբանություն

06.11.2013 01:00


Փոթորիկ մեկ բաժակ ջրում. դուբլ–3

Փոթորիկ մեկ բաժակ ջրում. դուբլ–3

Եվ այսպես, «հեղափոխություն» ենք սկսում։

Բոլորը պատրա՞ստ են։ Ոստիկանությունը տեղու՞մ է։ Տեսախցիկները «Rec»–ը սեղմե՞լ են։ Գոռգոռացող «աղջկերքը» տեղու՞մ են։ «Թոլադի» կարգավիճակով «քաղաքացիականները» ժամանե՞լ են։ «Պուտանկեքը» բերվա՞ծ են մարտական վիճակի։ Աղջիկներին ու տղաներին «ձեռք գցող» ոստիկանը խմե՞լ է իր փայ «Վիագրան»։

Սկսո՛ւմ ենք։ Բայց հանկարծ ասֆալտի վրայի կարմիր կետագծերը չտրորե՛ք։ Մարտական «մասկաները» քաշե՛ք գլուխներդ։ Կառնավալ, բալ, մասկառադ...

«Կեվորկովի կոկտեյլները» պատրաստ պահեք։

Արտաշես Գեղամյանի փոխանցիկ «բրոնեժիլետը» «վ ստուդիյո՛ւ»։

Փայտիկները չմոռանաք, փայտիկները։ Որ հետո թքեք փայտիկին։

Գրողը տանի, որտե՞ղ է Զառան։ Այդ ու՞ր առանց Զառա։ Բա ո՞վ պետք է Ժաննա Դ՝Արկի պես ծիծիկը բաց ելնի բարիկադների կամ մոտակա չափառների վրա։

Որտե՞ղ են «վճռականները»։ Գասպարին պառկա՞ծ է գետնին։ Փողոցը գրավող Զավենիչը էլի «Նեմեցի» օբյեկտո՞ւմ է հայտնվել։ Թու՛...

Հայրիկյանը չի՞ եկել։ Ես էդ Բորդյուժայի ու «կաֆելչիկների» ինչն եմ ասել...

Լավ է, գոնե, որ հաստիքային բռնվողներն ու արտահաստիքային ազատվողներն են «դեպքի» վայրում։ Ֆեյսբուքյան ստատուսներն արդեն պատրա՞ստ են հրապարակման։

Դե լավ, սկսում ենք։

Ուշադրությո՛ւն։ «Հեղափոխությունը» սկսվում է։

«Նա ստառտ»։ «Վնիմանյու»։ «Մա՛ռշ»։

Գնացի՛նք։ Սկսեք «հեղափոխական» կոչեր անել։ «Բոզ» բառի հաճախակի գործածումը հատկապես խրախուսվում է։

«Դավա՛յ»։ Ռիսկո՛վ, թափո՛վ, դուխո՜վ։ Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես։

Խոշոր պլանով տվեք «հեղափոխականին»։ «Ատե՛զդ»։

Պլանը փոխվում է։ Օսիպյանի աչքերը «կռուպնիացրե՛ք»։

Կադրի մեջ չի երևում Ներսիկ Նազարյանը, բայց բոլորը պոտենցիալ Ներսիկ են, թեև «Մոսկվիչկա» չունեն, ավելին՝ մի «Մոսկվիչ» էլ չունեն։ Խոսքս, բնականաբար, շարքային ոստիկանների մասին է։ Բայց չշեղվենք։

«Հեղափոխությունը» մոտենում է կուլմինացիային։ «Խլապուշկաները» բերեք։ «Ագո՛նյ, ագո՛նյ ի բեսպաշչադնի ագո՛նյ»։

«Վճռականները» ուշանում են։ «Մաշտոցի պուրակը» տեղափոխվել է երկու կանգառ վերև։

Չեմ տեսնում ձեր ձեռքերը, չեմ լսում ձեր ծափերը։ «Հեղափոխությունն» ավարտված է։

«Վսեմ սպասիբո»։ «Վսե սվաբոդնի»։

Դիտե՛ք «հեղափոխությունը» «Շանթի՛» եթերում։

«7 օրի» հեղափոխական պայքարի բաժին

Հ.Գ.։ Ազատությո՛ւն քաղբանտարկյալ, քաղհալածյալ և քաղհետապնդյալ Շանթ Հարությունյանին։ Մենք բոլորս Շանթ ենք, մենք բոլորս ուզում ենք «պաժառ» տալ։

Այս խորագրի վերջին նյութերը