Քաղաքական

05.11.2013 17:40


Լարված իրավիճակ մայրաքաղաքի կենտրոնում (տեսանյութեր, ֆոտոշարք). թարմացված

Լարված իրավիճակ մայրաքաղաքի կենտրոնում (տեսանյութեր, ֆոտոշարք). թարմացված

Քիչ առաջ Ազատության հրապարակի մոտակայքից բերման է ենթարկվել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։ Նա նստացույց էր հայտարարել՝ հայտնելով, որ հեղափոխություն է սկսում։

Բացի նրանից՝ ՀՀ ոստիկանության բաժին բերման են ենթարկվել ևս մի քանի ակտիվիստներ, ովքեր փորձել են բենզինով լի շշեր պայթեցնել: Կան վիրավորներներ։ Մեր ունեցած տեղեկություններով՝ վիրավորների թվում կան նաև ոստիկաններ։

«7 օր»–ի թղթակիցը Ազատության հրապարակից հայտնում է, որ հենց բողոքի գործողության մասնակիցները սկսել են շարժվել, նրանց միջից անմիջապես դուրս են եկել քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր անցել են սադրանքների։ Նախնական տվյալներով՝ կան շուրջ երկու տասնյակ ձերբակալվածներ։ Մաշտոցի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է եղել։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Նշենք, որ ոստիկանների գործողությունները կոորդինացնում էր Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Մաշտոցի պողոտայի այն հատվածը, որտեղ հնչել է պայթյունը, փակված է։ Տեղում կատարվում են փորձագիտական աշխատանքներ։

ՀՀ փոխոստիկանապետ Պողոսյանը հայտնել է, որ ոստիկանների շրջանում վիրավորներ կան (նրանցից մեկը վիրավորվել է դանակի հարվածից), պայթեցվել է նռնակ, շարունակում են բերման ենթարկվել քաղաքացիներ, այդ թվում՝ Պարույր Հայրիկյանի քրոջ որդին՝ Վրեժ Զատիկյանը, որը բղավում էր՝ ա–մո՛թ։ Նշենք նաև, որ Երևանի ոստիկանապետը հրահանգել է բերման ենթարկել բոլոր ագրեսիվներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը