Լրահոս

05.11.2013 16:30


Սեյրան Օհանյան. «Ռուսաստանի հետ կարևոր պայմանավորվածություններ ունենք»

Սեյրան Օհանյան. «Ռուսաստանի հետ կարևոր պայմանավորվածություններ ունենք»

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր «Արզնի» օդանավակայանում անդրադարձել է ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռազմաբազային և լրագրողներին ասել, որ մեր երկիրը Ռուսաստանի հետ անվտանգության հարցով համապատասխան կարևոր պայմանավորվածություններ ունի, որոնց շրջանակում էլ գործում է ռուսական կողմը:

102-րդ ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին էր հայտարարել, որ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ ուժ կիրառելու պարագայում, ՀԱՊԿ–ի պայմանավորվածություններից ելնելով, 102-րդ ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտության մեջ։

Փոխարենը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հերքել էր դա:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի վերջին խախտումներին, Ս. Օհանյանը դրանք պայմանավորում է Ադրբեջանի ներքաղաքական իրադարձություններով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը