Կարծիք

24.10.2013 21:44


Իմ՝ ՀՀ քաղաքացուս համար վիրավորական է

Իմ՝ ՀՀ քաղաքացուս համար վիրավորական է

1 Ունենալ նախագահ, որը 10 զոհի գնով է ստանձնել իր պաշտոնը

2 Ունենալ նախագահ, որի "նախաձեռնողական" դիվանագիտության շրջանակներում անջատվում է Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի լույսերը ու հայ ֆուտբոլիստների մարզաշապիկներից անհայտանում է Արարատը
3 Ունենալ նախագահ, որի պաշտոնավարման գրեթե ամեն մի տարին ՀՀ քաղաքացիներիս վրա նստում է շուրջ 1 մլրդ կանաչներով
3 Ունենալ նախագահ (հանդիսանում է նաև ՀՀԿ առաջնորդ), որը բոլոր կետերով ձախողել է 2007-2012 նախընտրական ծրագիրը (կենցաղային լեզվով ասած՝ խոստումերը և ոչ մի կետով չի կատարվել)
4 Ունենալ նախագահ, որի նախագահության հետևանքով ունենք մեծ արտագաղթ
5 Ունենալ նախագահ, որը սիրիական Al Watan պարբերականին հարցազրույց է տալիս ու մասնավորապես նշում, որ Հայաստանը կզիջի Արցախի ազատագրված տարածքները <<Когда народ Карабаха получит реальную возможность реализовать свое право на самоопределение, и будут созданы реальные механизмы безопасности и развития, в качестве уступки с армянской стороны может рассматриваться возвращение Азербайджану этих районов вокруг Карабаха, кончено, сохранив коридор, связывающий Карабах с Арменией.>> http://www.panorama.am/ru/politics/2010/03/23/s-sargsyan/
6 Ունենալ նախագահ, որի նախագահության ժամանակ "նամակներ են գրվում ռուսաց թագավորին"
7 Ունենալ նախագահ, որը առիթ է տալիս դալլաքյաներին, հավանաբար ոչ անհիմն, մեղադրել իրեն խումար խաղալու մեջ, փոստանջյաններին թույլ տալիս նույնը այս անգամ խայտառակել Հայաստանի Հանրապետությունը նույն փաստարկով: Լավ է Փոստանջյանը չասաց Սարգսյանի կենսագրության մութ էջերի մասին՝ Ադրբեջանական ԿԳԲ–ի դպրոցն անցնելու մասին ու դրանից բխող գործունեության. այդ դեպքում ազգովի գլուխներս կախ պետք է ապրեինք: "Միջազգային հանրությունը" բա չէր ասի. "Օ, ինչպիսի՞ անհեռատես ընտրություն ժողովրդավարության պայմաններում":
8 Ունենալ նախագահ, որը բոլորին երկխոսացնում է, փչացնում է, թույլ է տալիս, որ ստորացնեն, վատաբանեն, հետո այդ նույն մարդկանց պաշտոն է տալիս
9 Ունենալ նախագահ, որի նախագահության ժամանակ ՀԱկ-ի Տիգրանին բանտարկում են քաղաքական հայացքների համար, բայց Լիսկայի Տիգրանին ոչ մի պատիժ էլ չեն տալիս մարդ սպանելու համար
10 Ունենալ նախագահ, որը ունի Միշիկի պես փեսա
11 Ունենալ նախագահ, որի համար Հայաստանը ընդամենը 8 տառ է, իսկ "պետություն" հասկացությունը ավելի շուտ ասոցացվում է սեփական նյութական պահանջները բավարարելու միջոց
12
13
Եվ այսպես շարունակ

Հ. Գ. Իրականում ես շատ կցանկանայի, որ համայն հայության նախագահի ու նախագահության վերաբերյալ գրեի միմիայն լավը, սակայն ունենք այն ինչ ունենք:

Մերի Մովսիսյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100002100614148&ref=ts&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը