Լրահոս

05.11.2013 20:29


Պիկասսոյի երեխաներին պատկերող կտավը վաճառվել է 28.2 մլն դոլարով

Պիկասսոյի երեխաներին պատկերող կտավը վաճառվել է 28.2 մլն դոլարով

Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասսոյի «Կլոդ և Պալոմա» կտավը «Christie’s» աճուրդում վաճառվել է 28.2 մլն դոլարով։ Նախապես մասնագետներն այն գնահատել էին 9–12 մլն։ Կտավը, որում պատկերված են նկարչի զավակները, ստեղծվել է 1950թ–ին, և ժնևյան հայտնի կոլեկցիոներ Յան Կրուժիեի հավաքածուի մաս էր կազմում։

Նշենք, որ Պիկասսոն աճուրդի տներին ամենաշատ եկամուտ բերող նկարիչներից է։ 2012–ի տվյալներով՝ այնտեղ վաճառվել է նկարչի 334.7 մլն դոլարի ստեղծագործություն։

Այս խորագրի վերջին նյութերը